
ՄՌԿ կրտսեր մասնագետ
FNet
Նկարագրություն
Էֆ նեթ Տելեկոմը փնտրում է պատրաստակամ և էներգիայով լի ՄՌԿ կրտսեր մասնագետի՝ իր մեծ թիմին միանալու ու թիմի կյանքն ավելի հեշտ ու լավը դարձնելու համար։
Պարտականություններ
- Տեղադրել թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններ, հետևել դրանց ողջ ընթացքին,
- Պատասխանել ՄՌԿ բաժնին առնչվող մուտքային հեռախոսազանգերին և էլեկտրոնային հարցումներին, տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն,
- Կատարել ինքնակենսագրականների դիտարկում, ֆիլտրում և թեկնածուների հետ կապի հաստատում,
- Վարել թեկնածուների հետ հարցազրույցներն ու բանակցությունները, կատարել անձնակազմի նախնական ընտրություն,
- Վարել աշխատակիցների տվյալների բազաները,
- Մասնակցել նոր աշխատակիցների օնբորդինգի գործընթացի կազմակերպմանը, հետևել կազմակերպվող դասընթացների իրականացմանը,
- Աջակցել մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի այլ գործառույթներում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ցանկալի է ՄՌԿ կամ հարակից ոլորտներում,
- Ոլորտում աշխատանքային փորձ հատկապես հավաքագրման բաժնում նվազագույնը 1 տարի,
- Համակարգչային հմտություններ, MS Office փաթեթի լավ իմացություն,
- Աշխատանքային օրենսգրքի իմացություն,
- Պատասխանատվության զգացում,
- Գերազանց հաղորդակցական հմտություններ,
- Սովորելու անսահման ցանկություն,
- Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին,
- Սթրեսսակայունություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ 09։30-18։30։
Fnet-ը մալուխային հեռուստատեսության և ինտերնետի առաջատար մատակարարներից մեկն է Հայաստանում։ Fnet-ը նաև մեր երկրում ռուսաստանյան օպտիկամալուխային ցանցի ներդրող երկու առաջատար խոշոր ընկերությունների ներկայացուցիչն է: Ընկերությունն այժմ մեծածավալ ներդրումներ է իրականացնում հեռահաղորդակցության ոլորտում և մատակարարում հեռուստատեսության ծառայություն (նաև catch up գործառույթ) և գերարագ ինտերնետ` օպտիկամանրաթելային ցանցի միջոցով: Մեր առաքելությունը և նպատակը՝ Մատուցվող ծառայությունները դարձնել հասանելի ողջ ՀՀ տարածքում։ Մատուցել այնպիսի ծառայություն, որը գին/որակ համադրության մեջ լավագույնն է։ Ստեղծել մեծ ընտանիք՝ կազմված բաժանորդներից և աշխատակիցներից՝ յուրաքանչյուրին ցուցաբերելով անհատական մոտեցում Որպես սոցալապես պատասխանատու բիզնես աջակցել հասարակության ընդհանուր զարգացմանը և հատկապես ֆիզիկապես և մտավոր առողջ սերնդի ձևավավորմանը։