Get our free app. It won't take up space on your device

ՄՌ տվյալների վերլուծաբան

Ucom

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Human Resources
Deadline:
9/26/2026

Նկարագրություն

Ucom-ը փնտրում է ՄՌ տվյալների վերլուծաբանի։

Պարտականություններ

  • ՄՌ տվյալների հավաքագրում ընկերության տարբեր համակարգերից և ստացված տվյալների վերլուծություն

  • Հաշվետվությունների և ինտերակտիվ վահանակների ստեղծում և պարբերաբար թարմացում (օրինակ՝ Power BI կամ Tableau միջոցով)՝ HR հիմնական ցուցանիշները (KPI) մշտադիտարկելու համար

  • ՄՌ տվյալների բազաների ճշգրտության, ամբողջականության, գաղտնիության և համապատասխանության ապահովում

  • KPI համակարգերի մշակման գործընթացին մասնակցություն և կատարողական ցուցանիշների ու գործառնական արդյունավետության վերլուծություն

  • Գործընթացների արդյունավետության գնահատում պոստ-վերլուծության միջոցով

  • Աշխատավարձերի ուսումնասիրությունների (Salary Benchmarking) իրականացում աշխատաշուկայի և մրցակիցների մասով

  • Աշխատավարձերի ուսումասիրության տվյալների հիման վրա վարձատրության սանդղակների ձևավորում և սահմանված բյուջեի շրջանակներում արդյունավետ առաջարկների ներկայացում

  • ՄՌ մետրիկաների և ռազմավարական նպատակների արդյունավետության մոնիտորինգ և կանխատեսում/գնահատում, համապատասխան պլանների կամ նախաձեռնությունների ճշգրտում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տվյալագիտության, վիճակագրության, մաթեմատիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտներում

  • 1–3 տարվա աշխատանքային փորձ տվյալների վերլուծության ոլորտում, ցանկալի է՝ HR ուղղվածությամբ

  • Տվյալների վերլուծության գործիքների իմացություն՝ Power BI, Tableau, SQL, Python

  • Excel-ի գերազանց իմացություն՝ VLOOKUP, Pivot Tables, Advanced Formulas, ցանկալի է նաև՝ Power Query և VBA

  • Բարդ թվային տվյալները հասկանալի և գործնական եզրակացությունների վերածելու կարողություն

  • Վիճակագրական և կանխատեսման մեթոդների, ինչպես նաև տվյալների մոդելավորման հիմունքների իմացություն

  • Զարգացած վերլուծական մտածողություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ

Company օverview
address
Address
Manandyan 33/8
address
Number of employees
1001+
Phone
Phone
011400400

Ucom-ը Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում կոնվերգենտ ծառայություններ մատուցող առաջատար օպերատոր է։ Ընկերությունն առաջարկում է ժամանակակից թվային լուծումներ՝ ֆիքսված և շարժական կապի, ինտերնետի և հեռուստատեսության ոլորտում։ Մենք մշտապես ներդնում ենք նորարարական տեխնոլոգիաներ՝ մեր բաժանորդներին ապահովելու արագ, հուսալի և բարձրորակ ծառայություններով։

Ucom-ի շարունակական զարգացումը, տեխնոլոգիական արդիականացումը և նորարար լուծումների ներդրումը ընկերությանը թույլ են տալիս առաջարկել բարձրորակ, հուսալի և ժամանակակից ծառայություններ հարյուր հազարավոր բաժանորդների՝ ամբողջ երկրում։

Այս ամենը հնարավոր է դառնում մեր թիմի ավելի քան 1400 անդամների միասնական աշխատանքի, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։

Ucom-ը մշտապես ձգտում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով պարզ, անմիջական և թափանցիկ հարցազրույցների գործընթաց։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Medical insurance
Medical insurance
Family medical insurance
Family medical insurance
Reward system
Reward system
Paid day-offs
Paid day-offs
Parental leave
Parental leave

Spread the word! Share this job on social media