Get our free app. It won't take up space on your device

ՄՌ հավաքագրող

Karas

City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Human Resources
Deadline:
7/31/2025

Նկարագրություն

«Կարաս Գրուպ»–ն համալրում է ՄՌ բաժինը և աշխատանքի է հրավիրում հավաքագրող մասնագետի։ Որպես ՄՌ հավաքագրող՝ Դուք լինելու եք մեր թիմի շարժիչ ուժերից մեկը՝ մասնակցելով ընկերության աճին և հաջողությանը։ Ձեր առաքելությունն է բացահայտել, ներգրավել և ընտրել լավագույն մասնագետներին, ովքեր կիսում են մեր արժեքները և պատրաստ են նպաստել մեր հաջողություններին։ Եթե քեզ տեսար այս հաստիքում ապա շտապիր միանալ մեր մեծ և ջերմ ընտանիքին։

Պարտականություններ

  • Թափուր հաստիքների մասին հայտարարությունների պատրաստում և հրապարակում համապատասխան հարթակներում,
  • Թեկնածուների որոնում սոցիալական ցանցերում, աշխատանքային կայքերում, մասնագիտական հարթակներում,
  • Ինքնակենսագրականների նախնական վերլուծություն,
  • Հարցազրույցների կազմակերպում և վարում,
  • Հավաքագրման գործընթացի փաստաթղթավորման և հաշվետվությունների պատրաստում,
  • Թեկնածուների տվյալների բազայի կառավարում
  • Աշխատաշուկայում պահանջարկի և մրցակիցների վերլուծություն։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ նախընտրելի է հոգեբանություն, մարդկային ռեսուրսներ կամ առնչվող ոլորտում,
  • Առնվազն 1-3 տարվա աշխատանքային փորձ հավաքագրման կամ ՄՌ ոլորտում,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացությունը,
  • Հաղորդակցման բարձր մակարդակ, վերլուծական մտածողություն և թիմային աշխատանք։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5–օրյա՝ 9։00-18։00 կամ 10։00-19։00։

Ընկերությունն ապահովում է համեղ լանչով։

Company օverview
address
Address
Լենինգրադյան 1/1
address
Number of employees
51-150
Phone
Phone
091010866

«ԿԱՐԱՍ» ազգային սննդի ցանցը հիմնադրվել է 2005 թվականին: Ներկայումս Հայաստանում գործող խոշորագույն սննդի ցանցերից մեկն է, որն ունի 16 մասնաճյուղ. 14 մասնաճյուղ Երևանում, 1 մասնաճյուղ ք. Աբովյանում և 1 մասնաճյուղ ք. Ծաղկաձորում: 2017 թ.-ին ընկերությունը մտավ ամերիկյան շուկա և բացեց իր առաջին մասնաճյուղը Գլենդելի կենտրոնում: 2022 թ.ի հունվարի սկզբին Հոլիվուդում բացվեց Ամերիկայի 2-րդ մասնաճյուղը: Ցանցը սպասարկում է ամսական ավելի քան 350 000 հաճախորդի: Ճաշացանկում ներկայացված են ավելի քանի 300 ապրանքային տեսականի: «Կարաս»-ն ունի իր սեփական առաքման ծառայությունը, որը խոշորագույններից մեկն է ողջ Հայաստանում: Կարևորելով որակի պահպանումը «Կարաս»-ն ամեն տարի վերահաստատում է HACCP որակի միջազգային չափանիշները: Արդեն երկրորդ տարին է (2020, 2021 թթ.) «Կարաս»-ը Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից անցկացվող «Լավագույն Հայկական Բրենդ 2021» ամենամյա մրցանակաբաշխությանն արժանանում է տարվա լավագույն արագ սննդի ցանց մրցանակին՝ «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ընկերության կողմից իրականացված հարցումների արդյունքների հիման վրա: Նպատակ ունենալով սպասարկել հասարակության առավել լայն հատվածին «Կարաս»-ը առաջարկում է ազգային խոհանոցի մեծ ընտրանի` խնայելով սպառողների ժամանակն ու առաջարկելով գին, որակ լավագույն համադրությունը: Հաղթահարելով COVID-19 համավարակը, պատերազմ և մի շարք այլ դժվարություններ, սննդի ցանցը շարունակում է առաջ շարժվել՝ ընդլայնելով իր ծրագրեը և պահելով ազգայինը: Իրականացնելով մի շարք սոցիալական ծրագրեր, ապահովելով հարյուրավոր քաղաքացիների աշխատատեղով, ազգային սննդի ցանցն իր փոքր ներդրումն է կատարում պետության զարգացմանը:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Trainings
Trainings
Free parking
Free parking
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media