Մոնիթորինգի մասնագետ
SOLARA
Նկարագրություն
Սոլարա ընկերությունը փնտրում է մոնիթորինգի մասնագետի արևային համակարգերի մշտադիտարկում իրականացնելու համար:
Պարտականություններ
- Իրականացնել ՀՀ ամբողջ տարածքում տեղադրված արևային համակարգերի և լիցքավորման կայանների աշխատանքների շարունակական մշտադիտարկում՝ համապատասխան ծրագրի միջոցով;
- Տեսակավորել ստացված ինֆորմացիան և թարմացնել համապատասխան բազաները;
- Կատարել ինֆորմացիայի մշտական թարմացում;
- Հաճախորդների հետ կապ պահպանել սպասարկման հետ առաջացած խնդիրների վերաբերյալ;
- Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ պատրաստել և տրամադրել անմիջական ղեկավարին:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն;
- Հաղորդակցման գերազանց հմտություններ;
- Աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում;
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)
- Գրավոր հաշվետվությունների կազմման հմտություններ:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամեր՝ 09։00-18։00։
ՍՈԼԱՐԱ ընկերությունը Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում գործող փորձառու ընկերություններից մեկն է, որը հիմնադրվել է 2019 թվականին և հանդիսանում է «LA Սոլար գրուպ»-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Մեր ընկերությունը մատուցում է ծառայությունների լայն շրջանակ՝ արևային կայանների նախագծումից մինչև տեղադրում և շահագործում: Ինչպես նաև առաջարկում ենք արևային պրեմիում վահանակների և արևի հետ կապված այլ սարքավորումների լայն տեսականի: