Get our free app. It won't take up space on your device

Միջոցառումների կազմակերպիչ

PINK BERRY LLC

Location: Ջրվեժ
Employment type: Flexible
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Marketing, Advertising, PR
Deadline:
9/18/2026

Նկարագրություն

«Փինք Բերրի» ընկերությունը փնտրում է նախաձեռնող և կազմակերպված Event Manager-ի՝ ընկերության ներքին և արտաքին միջոցառումների կազմակերպման և համակարգման համար։

Պարտականություններ

  • Ընկերության ներքին և արտաքին միջոցառումների պլանավորում, կազմակերպում և իրականացում
  • Արտադրամասում կազմակերպվող տուրերի, այցելությունների և հատուկ ծրագրերի համակարգում
  • Տարբեր նախագծերի համար կոնցեպտների և գաղափարների մշակում
  • Կազմակերպչական աշխատանքների պլանավորում և համակարգում
  • Գործընկերների, մատակարարների և արտաքին թիմերի հետ համագործակցություն
  • Բյուջեի կազմում, ծախսերի պլանավորում և վերահսկում
  • Ժամկետների և աշխատանքային գործընթացների վերահսկում
  • Անհրաժեշտ նյութերի, տեխնիկական միջոցների և ծառայությունների ապահովում
  • Տեղում աշխատանքների համակարգում և առաջացող խնդիրների օպերատիվ լուծում
  • Բրենդային ակտիվությունների, պրոմո-արշավների և հանրային նախաձեռնությունների կազմակերպում
  • Ընկերության մասնակցության կազմակերպում տարբեր արտաքին նախագծերում և հարթակներում
  • Հյուրերի և այցելուների ընդունման ու սպասարկման գործընթացի համակարգում
  • Կատարված աշխատանքների արդյունքների ամփոփում և հաշվետվությունների ներկայացում

Պահանջներ

  • Event Management ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
  • Բարձր կազմակերպչական և համակարգման հմտություններ
  • Բանակցությունների վարման և հաղորդակցման զարգացած հմտություններ
  • Բյուջեի և միաժամանակ մի քանի գործընթացների կառավարման կարողություն
  • Արագ կողմնորոշվելու և խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու ունակություն
  • Պատասխանատվություն, նախաձեռնողականություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Թիմում աշխատելու և տարբեր գործընկերների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն

Հավելյալ նշումներ

Ճկուն աշխատանքային գրաֆիկ՝ միաժամանակ ապահովելով օպերատիվ հասանելիություն և մշտական կապ թիմի հետ:

Company օverview
address
Address
Կոտայքի մարզ, Ջրվեժ գյուղ, Բագրևանդի 19-րդ փողոց
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 331 00855

«Փինք Բերրի» պաղպաղակի գործարանը հիմնադրվել է 2018 թվականին: Շուրջ 8 տարի է, ինչ մենք հայկական շուկայում ենք և ամեն օր փորձում ենք ամրապնդել մեր դիրքերն ու գրավել շուկայի առավել մեծ մասնաբաժինը։ «Փինք Բերրի»-ի պաղպաղակների ստեղծման գործընթացը երկարատև ջանքերի, ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունք է։ Արտադրական գործընթացը կազմակերպվում է իտալական բարձրակարգ տեխնոլոգիաների և հոսքագծերի, բնական բարձրորակ հումքի և փորձառու մասնագետների շնորհիվ։ Յուրաքանչյուր պաղպաղակ ունի իր պատմությունը, մանրակրկիտ մշակված կոնցեպտն ու լուծումները։ Այս ամենի շնորհիվ է, որ արտադրանքը մշտապես տարբերվում է շուկայում։ «Փինք Բերրի»-ն սպառողին առաջարկում է շուրջ 30 տեսակի պաղպաղակ, և յուրաքանչյուր տարի այդ շարքը համալրվում է նորերով։ Համեղ պաղպաղակ ստեղծելով՝ մենք փորձում ենք ձեր յուրաքանչյուր օրը քաղցր հիշողությունների վերածել։

See more
Benefits
Trainings
Trainings
Free parking
Free parking
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media