Get our free app. It won't take up space on your device

Միջազգային վաճառքի մասնագետ

inTrust

Location: Arabkir, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Not required, Senior
Industry: Insurance
Deadline:
8/23/2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք նախաձեռնող, էներգիայով լի և նպատակասլաց մասնագետների՝ միանալու մեր թիմին և աշխատելու ԱՄՆ շուկայի կոմերցիոն ավտոապահովագրության ուղղությամբ։

Եթե դուք ունեք լավ անգլերեն, հաղորդակցման բարձր հմտություններ, արագ եք կողմնորոշվում, չեք վախենում ակտիվ զանգերից և հեշտությամբ չեք հանձնվում առաջին անհաջողությունից հետո, այս հնարավորությունը Ձեզ համար է։

Եթե դուք ցանկանում եք զարգանալ միջազգային վաճառքի ոլորտում, աշխատել ակտիվ միջավայրում և ունենալ բարձր եկամտի հնարավորություն՝ հիմնված ձեր արդյունքների վրա, սպասում ենք ձեր դիմումին։

Մենք առաջարկում ենք

* Միջազգային շուկայի հետ աշխատելու հնարավորություն

* Մրցակցային ֆիքսված աշխատավարձ + բոնուսային համակարգ՝ կախված արդյունքներից

* Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություն

* Դինամիկ և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր

Պարտականություններ

* Կապ հաստատել ԱՄՆ-ում գործող բիզնեսների հետ (cold calls)

* Ներկայացնել կոմերցիոն ավտոապահովագրության ծառայությունները

* Բացահայտել հաճախորդների կարիքները և ապահովել վաճառքի գործընթացի իրականացումը

* Աշխատել վաճառքի նպատակների և KPI-ների շրջանակում

* Կառուցել և պահպանել արդյունավետ հաղորդակցություն պոտենցիալ հաճախորդների հետ

Պահանջներ

* Անգլերեն լեզվի լավ իմացություն (B2 և բարձր մակարդակ)

* Հստակ, վստահ և ակտիվ հաղորդակցվելու կարողություն

* Էներգիայով լի, արագաշարժ և նախաձեռնող մոտեցում

* Մերժումներից չընկճվելու և նպատակին հետևողականորեն հասնելու կարողություն

* Սովորելու և արագ զարգանալու ցանկություն

* Արդյունքի վրա կենտրոնանալու կարողություն

* Վաճառքի կամ հաճախորդների սպասարկման փորձը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր-

Երկուշաբթի–Ուրբաթ 18:00–01:00 (Երևանի ժամանակով)

Company օverview
address
Address
ք․ Երևան, Օրբելի Եղբայրներ 18/3
Phone
Phone
+374 330 80303

Ին Թրաստը Հայաստանի առաջատար ապահովագրական և խորհրդատվական կենտրոններից մեկն է՝ 15+ տարվա փորձով և հազարավոր գոհ հաճախորդներով։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Reward system
Reward system
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media