Միջազգային բեռնափոխադրումների մենեջեր (գրասենյակային աշխատանք)
Clever Logistics and transport LLC
Նկարագրություն
Քլեվր Լոգիստիկ և Տրանսպորտ ՍՊԸ-ն համալրում է իր մենեջերների թիմը։
Եթե Դուք համապատասխանում եք ներքոնշյալ պահանջներին, ապա կարող եք դիմել։
Աշխատավարձը՝ ստաբիլ + տոկոսներ , աճող և մրցակցային ՝ կախված կատարած աշխատանքի պլանային արդյունքներից։
Պարտականություններ
- Բեռնափոխադրման ծառայության արժեքների հաշվարկների իրականացում,
- Շուկայի անընդհատ վերլուծություն,
- Մրցակցային, արդյունավետ գնագոյացում և վաճառքի իրականացում ընկերության սեփական ծառայությունների ուղղությամբ,
- Բեռնափոխադրման ոլորտի այլ մասնագիտական գործառույթներ (որոնց ընկերությունը սովորեցնում է),
- Ներկրող և արտահանող ընկերությունների հետ կապի հաստատում, պահպանում, բանակցությունների վարում,
- Նամակագրություն և հեռախոսային կապի հաստատում, հետևողական վարում,
- Հաճախորդների որոնում տարբեր հարթակների օգնությամբ,
- Ընկերության արդյունավետ գործունեությանն ուղղված այլ գործառույթների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Մաթեմատիկայի և պատկերացման հետ առընչվող ունակություններ,
- Անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացություն,
- Հաղորդակցման մասնագիտացված հմտություն, ակտիվություն, ճարպկություն, արագ կողմնորոշվելու ունակություն, տրամաբանություն և կրեատիվություն,
- Թիմային աշխատակից լինելու հմտություններ,
- Բիզնես ոլորտի հաճախորդներին սպասարկելու ունակություն և փորձ,
- Ֆեյսբուք, Ինստագրամ, Լինքդին հարթակների և այլ մարքեթինգային գործիքների իմացությունը ցանկալի է,
- Կազմակերպչական հմտություններ,
- Ցանկալի է աշխարհագրության ընդհանուր իմացություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքը մշտական է։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից–ուրբաթ՝ 10.00 -19.00։
«Քլեվր Լոգիստիկ և Տրանսպորտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011 թվականին: Ըստ «Խելամիտ Լոգիստիկա և Բեռնափոխադրում» անվանման բովանդակության՝ ընկերությունը կառուցել է իր ռազմավարությունը, և ընտրել իր գործունեության սկզբունքները: Կազմակերպության ռազմավարությունն է՝ բեռի բեռնափոխադրման ժամանակ լոգիստիկական նորարարական լուծումների համադրումը բերնափոխադրման տրանսպորտային տարբեր միջոցների, ճանապարհների և ձևերի հետ` ողջ բեռնափոխադրման ընթացքում: Արդյունքում մենք կարողանում ենք ստանալ այնպիսի որակ, որը գոհացնում է մեր պատվիրատուներին: Մեր ընկերությունն առաջարկում է ցամաքային, ծովային, օդային, երկաթուղային, վտանգավոր, ոչ ստանդարտ չափերի նեգաբարիտ, ջերմային ռեժիմ պահանջող բեռների տեղափոխում: 1. Մեր հիմնական և ամենաուժեղ կողմը հավաքական և ամբողջական բեռների տեղափոխումն է Եվրոպայի բոլոր երկրներից մինչև Վրաստան և Հայաստան: Մենք կարող ենք ապահովել շուկայում լավագույն գները և լավագույն որակը: 2. Երկրորդ ամենամրցունակ կողմը ամբողջական և հավաքական բեռների տեղափոխումն է Ասիական բոլոր երկրներից դեպի Հայաստան և Վրաստան: 3. Հավաքական և ամբողջական բեռների տեղափոխում Եվրասիական մաքսային միության բոլոր երկրներից դեպի Հայաստան: 4. Հավաքական և ամբողջական բեռների տեղափոխում Հայաստանից և Վրաստանից դեպի Եվրոպա: