Մեխանիկ
Veled Group
Նկարագրություն
Veled Group ընկերությունը, որը զբաղվում է ապակե կոնստրուկցիաների արտադրությամբ, աշխատանքի է հրավիրում մեխանիկի՝ արտադրական սարքավորումների տեխնիկական սպասարկման և անխափան աշխատանքի ապահովման համար։
Պարտականություններ
- Արտադրական սարքավորումների տեխնիկական սպասարկում և աշխատանքի վերահսկում։
- Սարքավորումների անսարքությունների հայտնաբերում և վերացում։
- Սարքավորումների ընթացիկ և կանխարգելիչ վերանորոգման իրականացում
- Սարքավորումների տեխնիկական վիճակի պարբերական ստուգում
- Անհրաժեշտ պահեստամասերի և նյութերի պահանջի ներկայացում
- Արտադրության աշխատակիցների հետ համագործակցություն՝ տեխնիկական խնդիրների լուծման նպատակով։
Պահանջներ
- Մեխանիկի աշխատանքային փորձ
- Տեխնիկական մտածողություն և գործնական հմտություններ
- Անսարքությունները արագ հայտնաբերելու և վերացնելու ունակություն։
- Պատասխանատվության բարձր զգացում
- Կազմակերպվածություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն
- Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն
- Արտադրական սարքավորումների սպասարկման և վերանորոգման փորձը կդիտվի որպես առավելություն։
Աշխատանքային պայմաններ
- Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից շաբաթ։
- Աշխատանքային ժամեր՝ 10:00–19:00։
- Աշխատանքի կազմակերպում՝ հետագայում հնարավոր է անցում հերթափոխային գրաֆիկի։
- Աշխատավարձ՝ սկսած 250,000 դրամից՝ կախված աշխատանքային փորձից և մասնագիտական հմտություններից։
- Աշխատավայր՝ ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան։
Veled Group ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թվականին՝ Երևանում։ Ընկերությունը մասնագիտանում է ապակու վերամշակման, բարդ ապակյա կոնստրուկցիաների արտադրության և տեղադրման ոլորտում։ Մենք մեծապես կարևորում ենք յուրաքանչյուր հաճախորդի կարիքներն ու սպասելիքները՝ բարձր որակ ապահովելով ինչպես արտադրանքի, այնպես էլ սպասարկման մեջ։ Որակը մեր գործելակերպի առանցքում է և մեր թիմի ամենօրյա աշխատանքի առաջնահերթությունն է։