
Մեխանիկ
ATENK LLC
Նկարագրություն
Աթենք ընկերությունը փնտրում է փորձառու և բանիմաց մեխանիկի, ով կիրականացնի արտադրական հաստոցների, սարքավորումների նորոգում և տեխնիկական սպասարկման աշխատանքներ, ինչպես նաև կապահովի արտադրական պրոցեսի անխափան և անվտանգ ընթացք:
Պարտականություններ
- Ընթացիկ, պլանային և կապիտալ նորոգման աշխատանքների պլանավորում և կազմակերպում,
- Հին սարքավորումների վերազինում, արդիականացում,
- Սարքավորումների կարգաբերման աշխատանքների իրականացում,
- Նոր սարքավորումների մոնտաժման և շահագործման աշխատանքների իրականացում,
- Պահեստամասերի և ծախսվող նյութերի հայտերի կազմում,
- Պահեստի շարժերի և ամսեկան ծախսերի վերահսկում,
- Տեղում պատրաստվող դետալների գծագրերի գծում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն մեքենաշինության կամ համարժեք ոլորտում,
- Պարտադիր աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում, ղեկավար պաշտոնում աշխատանքային փորձը ցանկալի է,
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն,
- Մեխանիկական գծագրեր կարդալու, գծելու բարձր կարողություն,
- Համակարգչով աշխատելու կարողություն,
- Autocad կամ SolidWorks ծրագրերով աշխատելու կարողություն,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Պատասխանատվություն։
Աթենք ընկերությունը զբաղվում է մսամթերքի արտադրությամբ: