
Մեխանիկ
"Mehrabyan And Sons" LLC
Նկարագրություն
«Մեհրաբյան և որդիներ» ընկերությունը փնտրում է մեխանիկի, ով կիրականացնի մեքենաների տեխնիկական սպասարկման աշխատանքները:
Պարտականություններ
- մեքենաների անխափան աշխատանքի ապահովում,
- խնդիրների կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացում,
- մեքենաների նորոգում և պարբերական տեխսպասարկման աշխատանքների իրականացում,
- Ձեռքբերման ենթակա պահեստամասերի և նյութերի անվանացանկի պատրաստում,
- Անհրաժեշտության դեպքում փոխարինվող սարքավորումների կամ առանձին դետալների նախագծում և պատվիրում:
Պահանջներ
- տեխնիկական կրթություն,
- 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- մեքենաների նորոգման գերազանց հմտություն,
- համակարգված աշխատելու ունակություն,
- պլանավորման ունակություն:
Հավելյալ նշումներ
Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ:
Առավելություններ
- Ճաշարանի առկայություն,
- Ընկերության արտադրանքի հատուկ զեղչի տրամադրում,
- Ծառայողական ավտոբուսի առկայություն,
- 3 տարի բարեխիղճ աշխատելու դեպքում արտոնյալ պայմաններով բնակարանի ձեռքբերման հնարավուություն:
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար: