Get our free app. It won't take up space on your device

Մերչենդայզեր

Ալֆա Ֆուդ Սերվիս ՓԲԸ

Location: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level, Senior
Industry: Marketing, Advertising, PR
Deadline:
11/29/2025

Նկարագրություն

Alpha Food Service ընկերությունը փնտրում է փորձառու մերչենդայզերի՝ ով պատասխանատու է ընկերության ապրանքների լիարժեք, ճիշտ ձևավորված և ժամանակին թարմացվող դարակաշարային դասավորվածության համար, ինչը խթանում է վաճառքները և համապատասխանում է բրենդի կորպորատիվ չափանիշներին։

Պարտականություններ

  • Իրականացնել վաճառակետերում մերչենդայզինգ և մշտական վերահսկողություն,
  • Վերահսկել վաճառակետերում ամբողջ տեսականու առկայությունը և ցուցադրությունը,
  • Հետևել վաճառակետերում ապրանքների օպտիմալ ներկայացմանը և դասավորությանը,
  • Վաճառակետերում վերահսկել ապրանքների ժամկետները,
  • Հետևել գնապիտակների ճշգրտությանը և առկայությանը,
  • Ձեռնարկել ընկերության ապրանքների վաճառքի խթանմանն ուղղված գործողություններ, համագործակցել վաճառքի մենեջերների հետ,
  • Կատարել վաճառքների վերլուծություններ, առաջարկել բարելավման ուղիներ, շտկումներ,
  • Համագործակցել վաճառակետերի ներկայացուցիչների հետ՝ ներկայացված տեսականու ապրանքային պատշաճ տեսքը ապահովելու ուղղությամբ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • Անձնական ավտոմեքենայի առկայությունը պարտադիր է,
  • MS Օffice փաթեթի իմացություն,
  • Գրագետ խոսք, հաղորդակցման և բանակցային գերազանց հմտություններ,
  • Թիմի հետ արդյունավետ աշխատելու ունակություն,
  • Կազմակերպչական, ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման հմտություններ:
Company օverview
address
Address
Armenia, Yerevan, Ara Sargsyan Street, 4
address
Number of employees
51-150

Alpha Food Service-ը գրեթե երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի ալկոհոլային խմիչքներ, դելիկատեսներ և սննդամթերք։

Մենք ձևավորում ենք ոճ ու մշակույթ՝ մեր գործընկերներին, հաճախորդներին և համայնքին տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն, կիսվելով համաշխարհային փորձով և նպաստելով ոլորտի զարգացմանը ու որակի բարձրացմանը։

Մեր ուղին

2005-ին սկսելով փոքր թիմից՝ այսօր Alpha Food Service-ը դարձել է ոլորտի առաջատար խաղացող՝ ունենալով հստակ ռազմավարություն, հզոր գործընկերային ցանց և նվիրված թիմ։

Մենք համագործակցում ենք հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով համաշխարհային առաջատար արտադրողների կողմից ներկայացված լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։

Մեր նպատակը

Մենք ձգտում ենք բարելավել մարդկանց կյանքի որակը՝ հարստացնելով այն համաշխարհային էնո-գաստրոնոմիկ մշակույթի նոր համերով ու տպավորություններով։

Մեր կազմը

Alpha Food Service-ի կազմում ընդգրկված են նաև "The House" խանութների ցանցը և "The Bake House" ստուդիա-խանութը, որոնք ևս կրում են մեր արժեքներն ու մոտեցումները՝ ընդգծելով բարձր որակի, ոճի և հաճախորդակենտրոնության մեր տեսլականը։

See more
Benefits
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Reward system
Reward system
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address

Նշեք Ձեր ֆինանսական ակնկալիքները *

This field is required

Անձնական մեքենայի առկայություն *

This field is required

Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media