
Մերչենդայզեր
Telcell OJSC
Նկարագրություն
Թել-Սել ընկերությունն իր մեծ ընտանիքին միանալու է հրավիրում տեխնիկական/թվային մտածողությամբ և արագ սովորող մասնագետների: Ձեր հիմնական նպատակը մեր համակարգի ճշգրիտ և արդյունավետ օգտագործելիությունն ապահովելն է։
Պարտականություններ
- Վաճառքի մասնագետների կողմից ներգրաված կետերի կահավորում, դրանց տեխնիկական սպասարկում,
- Կորպորատիվ հաճախորդների մասնաճյուղերում իրականացնել Ընկերության համակարգչային ծրագրերից և մատուցվող ծառայություններից օգտվելու վերաբերյալ անձնակազմի ուսուցում,
- Առկա և նոր գործընկերների պարբերական սպասարկում՝ ըստ թիմի կողմից տրամադրված առաջնահերթությունների,
- Գործընկերների օնլայն և օֆլայն հարթակներում Telcell-ի/ դրա պրոդուկտների պատշաճ ներկայացվածության ապահովում,
- Շուկայից կարծիքների / մեկնաբանությունների / հետադարձ կապի հավաքագրում՝ գործընկերների ավելի լավ փորձի ապահովում,
- Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով ժամանակ առ ժամանակ ողջամտորեն պահանջված այլ պարտավորությունների իրականացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ՏՏ, վաճառքի կամ մարքեթինգի ոլորտում,
- Համակարգչային գրագիտություն,
- Հաղորդակցման և ներկայացուցչական գերազանց հմտություններ,
- Սեփական մեքենայի առկայություն
- Խնդիրների արագ, արդյունավետ լուծման կարողություններ,
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն,
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
- Պատասխանատվության բարձր զգացում:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից-ուրբաթ՝ 09։00 -18։00:
Telcell-ը առաջատար դիրքեր է զբաղեցնում Հայաստանի վճարահաշվարկային շուկայում 2007-ից սկսած։ Ընկերությունն ունի 350-ից ավելի աշխատակից, ովքեր միասին զարգացնում են բրենդի պրոդուկտները։
Ինչով ենք մենք զբաղվում
Telcell-ը վճարահաշվարկային ծառայություններ մատուցող էկոհամակարգ է, որի հիմնական պրոդուկտներից մեկը Telcell Wallet հավելվածն է։ Մենք այն անընդհատ բարելավում ենք, որպեսզի օգտատերերը ծառայությունների ամբողջական սպեկտր ստանան։
Էկոհամակարգի զարգացման համար մեծ նշանակություն ունեն նաև մյուս ենթաբրենդները՝ BON by Telcell, Telcell Business, Telcell Terminal, Telcell Market (գործընկեր), Telcell Inkasatsia (գործընկեր)։ Պրոդուկտներն անընդհատ ավելանում են, և աշխատանքը դրանից էլ ավելի հետաքրքիր է դառնում։