
Մերչենդայզեր
Homer
Նկարագրություն
Homer ընկերությունը փնտրում է իր նոր թիմակցին՝ միանալու վաճառքի թիմին։
Պարտականություններ
- Մշակել և իրականացնել համապատասխան պլանավորում՝ ապրանքատեսականու ցուցադրումը ապահովելու համար
- Իրականացնել մարքեթինգային արշավներին համապատասխան ցուցադրություններ
- Հետևել շուկայի փոփոխություններին և միտումներին
- Մասնակցել ցուցահանդեսներին և մատակարարների հետ հանդիպումներին՝ տեղեկացված լինելու նոր ապրանքների և գովազդային հնարավորությունների մասին
- Վերլուծել վաճառքի տվյալները՝ բացահայտելու օրինաչափությունները և բարելավման հնարավորությունները
Պահանջներ
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ որպես մերչենդայզեր
- 1C ծրագրի իմացություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Հաղորդակցման հմտություններ
- Թիմում աշխատելու ունակություն
Homer-ը՝ նախկինում ՎԱԿ Գրուպը հիմնադրվել է 2002 թվականին, Երևանում: Սկզբնական շրջանում ընկերությունը զբաղվել է շինանյութի մանրածախ առևտրով: Հետագայում, ընդլայնվելով, 2004 թվականից շինանյութ և դեկորատիվ պարագաներ է ներմուծում աշխարհի տարբեր երկրներից, և արդեն 2008 թվականից կազմակերպությունը հայտնվում է երկրի խոշոր հարկատուների ցանկում:
Այսօր Homer-ը ներկայանում է Հալաբյան 36/2 և Մազմանյան 1/1 հասցեներում: