
Մերչենդայզեր
C and F Co LLC
Նկարագրություն
C&F co ընկերությունը՝ հանդիսանալով Henkel, Unilever, Johnson, Kalina, Selpak, Schwarzkopf բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, փնտրում է ակտիվ, պարտաճանաչ մերչենդայզեր:
Պարտականություններ
- Վաճառակետերում ապրանքների ժամկետների հետևում, ինչպես նաև գնապիտակների առկայության և ճշտության վերահսկում,
- Վաճառակետերում ապրանքների դասավորվածության ապահովում՝ համաձայն ընկերության չափանիշների,
- Վաճառակետերում պրոմո ակցիաների իրականացում և տեղաբաշխում:
Պահանջներ
- Տարիքը՝ մինչև 30 տարեկան,
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն,
- Վարորդական իրավունքի և սեփական մեքենայի առկայություն,
- Միջանձնային հարաբերությունների և շփման գերազանց հմտություններ:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-ուրբաթ,
Աշխատանքային ժամերը՝ 09:00-18:00,
Աշխատավայրը՝ ք. Երևան,
Վառելիքի ծախսը հոգում է ընկերությունը:
Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող "Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, "Johnson&Johnson", “Selpak”, “Adidas” ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման: Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում: