Մերչանդայզեր
QuickStaffing Agency
Նկարագրություն
«QuickStaffing» ընկերությունը փնտրում է մերչանդայզեր՝ իր գործընկեր խոշոր և լայն ճանաչում ունեցող միջազգային ընկերության համար։
Ընկերությունը զբաղվում է էլեկտրոնիկայի արտադրությամբ և վաճառքով։
Պարտականություններ
- Մշակել և իրականացնել վիզուալ մերչանդայզինգի գաղափարներ՝ համաձայն բրենդի նպատակների,
- Իրականացնել այցեր սպասարկվող խանութ-սրահներ՝ վերահսկելու ապրանքների դասավորությունը, անհրաժեշտության դեպքում իրականացնել փոփոխություն,
- Իրականացնել շուկայի ուսումնասիրություն՝ ցուցադրությունները ավելի արդյունավետ և նպատակային դարձնելու համար,
- Համագործակցել խանութ-սրահի մենեջերների, վաճառող-խորհրդատուների և տնօրենների հետ,
- Կազմել այցերի և փոփոխությունների վերաբերյալ օրական, շաբաթական և ամսական հաշվետվություններ,
- Ներկայացնել հաշվետվություններ ընկերության ղեկավարներին,
- Իրականացնել հաստիքից բխող այլ պարտականություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի և հարակից ոլորտում կամ միջին մասնագիտական կրթություն՝ սերվիզի կամ վաճառքի ոլորտում,
- Աշխատանքային փորձը որպես մերչանդայզեր կդիտվի որպես առավելություն, ինչպես նաև վաճառքի խորհրդատուի, խանութի մենեջերի կամ սուպերվայզերի փորձառությունը,
- Համակարգչային ծրագրերի իմացություն՝ Microsoft Office (Excel, PowerPoint, Word),
- Անգլերեն լեզվի լավ իմացություն (գրավոր և բանավոր)։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից-ուրբաթ։
Աշխատանքի տեսակ՝ հիբրիդ։
Առավելություններ
- Աշխատանք խոշոր միջազգային ընկերությունում,
- Համագործակցության փորձ՝ Հայաստանի խոշորագույն էլեկտրոնիկայի ցանցային խանութների հետ,
- Մասնակցություն միջազգային բրենդի կողմից կազմակերպվող վերապատրաստումներին (training-ներին),
- Աճի և մասնագիտական զարգացման հնարավորություն։
QuickStaffing-ը հավաքագրման և աութսթաֆֆինգ ընկերություն է, որը հիմնադրվել է 2019 թվականին։
Մենք մեծ փորձ ունենք աշխատելու թե՛ տեղական, թե՛ միջազգային կազմակերպությունների հետ։
QuickStaffing-ի թիմը մասնագիտացած է տարբեր ոլորտներում և հաստիքներում համապատասխան թեկնածուներ գտնելու գործում՝ սկսած կրտսեր մասնագետներից մինչև ղեկավար պաշտոններ։
Մեր նպատակն է օգնել ինչպես փոքր, այնպես էլ մեծ բիզնեսներին հաղթահարել տաղանդների ներգրավման հետ կապված մարտահրավերները, ստեղծել կայուն և պրոդուկտիվ թիմեր։