Get our free app. It won't take up space on your device
Location: Kanaker-Zeytun, Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Education, Training, Instruction, Psychology, Social Care
Deadline:
11/23/2025

Նկարագրություն

Երեխաների պաշտպանության կենտրոնի հիմնադրամը փնտրում է մենթորի։

Պարտականություններ

  • Օգնել երեխային՝ հարմարվելու Կենտրոնի միջավայրին, մասնավորապես,
  • Ծանոթացնել երեխային Կենտրոնի օրվա ռեժիմին, կանոններին,
  • Կազմակերպել Կենտրոն ընդունված երեխայի առօրյան (հետևել անձնական հիգիենային, ապահովել անհրաժեշտ սանիտարահիգիենիկ միջոցառումների իրականացումը) և ուսուցանել երեխային այդ հմտությունները,
  • Գնահատել երեխայի անհատական զարգացման առանձնահատկությունները և կարիքները, ինչպես նաև ուժեղ կողմերը,
  • Որպես երեխայի հետ աշխատող թիմի անդամ մասնակցել երեխայի անհատական աշխատանքի ծրագրի ստեղծմանը և իրականացմանը,
  • Կազմակերպել երեխայի դպրոց հաճախելը, բժշկական հաստատություններ այցերը, զբոսանքը և ազատ ժամանցը տեղում և Կենտրոնի տարածքից դուրս,
  • Աջակցել թիմին կատարելու երեխայի վարքի դիտարկումներ, բացահայտել խնդիրները, արձագանքել և առաջարկել լուծումներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ներգրավել թիմի մյուս անդամներին,
  • Կազմակերպել իրեն կցված երեխաների կենցաղային և փափուկ հմտությունների ուսուցումը, հետևել դրանց գործնական կիրառմանը,
  • Հանդես գալ որպես իրեն կցված երեխաների իրավունքների պաշտպան համապատասխան ատյաններում, խթանել երեխաների մասնակցությունը իրենց վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացներում,
  • Փաստաթղթավորել և երեխայի անձնական գործում գրառումներ կատարել օրվա ընթացքում երեխայի վիճակի և նրա հետ իրականացված աշխատանքների վերաբերյալ:

Պահանջներ

  • Կրթություն՝ բարձրագույն կրթություն սոցիալական մանկավարժության, մանկավարժության, սոցիալական աշխատանքի ոլորտում,
  • Աշխատանքային փորձ՝ առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ երեխաների հետ աշխատանքի ոլորտում,
  • Պարտադիր հմտություններ՝ տրավմա-իրազեկ և երեխայակենտրոն մոտեցմամբ աշխատանքի առկայություն,
  • Երեխաների մասնակցությամբ միջոցառումներ կազմակերպելու ունակություն,
  • Բազմամասնագիտական թիմում աշխատելու ունակություն,
  • Ճգնաժամային իրավիճակներում աշխատելու հմտություն,
  • Կոնֆլիկտների կառավարման հմտություն,
  • Համակարգչային հմտություններ:
Company օverview
address
Address
Կ․Ուլնեցի 64
address
Number of employees
16-50
Phone
Phone
+37460540150

Հայ օգնության ֆոնդի Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոն հիմնադրամը (ՀՕՖ Մարդիգյան կենտրոն հիմնադրամ) իր գործունեությունը սկսել է 2000 թվականից և մինչ այժմ ապաստանել ու ծառայություններ է մատուցել ճգնաժամային իրավիճակում գտնվող երեխաների ու ծնողների/խնամակալների: Հիմնադրամի շահառուները կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան երեխաներն ու նրանց ընտանիքներն (ծնողներ/խնամողներ) են` թափառաշրջիկ, աղքատ, անապահով, մուրացիկ, անապաստան, խնամազուրկ, լքված, բռնությունների զոհ, կրթությունից ու հանրային ծառայություններից դուրս մնացած, օրենքի հետ կոնֆլիկտի մեջ գտնվող, վարքային ու հոգեհուզական խնդիրներ ունեցող և այլն: Հիմնադրամի ծրագրերը ջանում են կանխել երեխայի լքումը՝ իրականացնելով իրազեկման աշխատանքներ, ինչպես նաև մասնակցում են երեխաներին առնչվող քաղաքականության մշակմանը՝ խնդիրներին արձագանքելու և իրականացվող բարեփոխումներին աջակցելու նպատակով: Հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվում են տարբեր երեխայակենտրոն ծրագրեր, մասնակցային վերապատրաստումներ, մասնագետների և ընտանիքների կարողությունների զարգացում և հետազոտություններ՝ ուղղված երեխայի և ընտանիքի կարիքներին և պաշտպանության ծառայությունների հասցեականությանը:

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media