Մենեջերի օգնական
A.M.P GROUP
Նկարագրություն
«A.M.P» ընկերությունը նոր թիմակից է փնտրում։
«AMP» ընկերությունը ներկայացնում է Carpisa, Geox, ECCO, Clarks և Timberland հայտնի բրենդները Հայաստանում։ Իսկ 2021 թվականին ստեղծվեց նաև Scarpe Multibrand խանութ-սրահը, որտեղ ներկայացված են աշխարհահռչակ բրենդների կոշիկների տեսականի։
Պարտականություններ
- Աջակցել խանութ-սրահի մենեջերին սրահի առօրյա աշխատանքների կազմակերպման և վերահսկման գործում,
- Օգնել խորհրդատու վաճառողներին զարգացնելու վաճառքի և հաճախորդների սպասարկման հմտությունները,
- Անհրաժեշտության դեպքում սպասարկել և խորհրդատվություն տրամադրել գնորդներին՝ ապրանքների տեսականու, սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ,
- Հետևել վաճառքի գործընթացի արդյունավետ կազմակերպմանը և սպասարկման ստանդարտների պահպանմանը,
- Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը և անհրաժեշտության դեպքում տեղեկացնել մենեջերին,
- Հետևել ապրանքների ճիշտ դասավորվածությանը, սրահի արտաքին տեսքին և ապրանքների ներկայացման ստանդարտների պահպանմանը,
- Հետևել գնապիտակների առկայությանը, ճիշտ տեղադրմանը և համապատասխանությանը,
- Աջակցել մենեջերին աշխատակիցների աշխատանքային գրաֆիկների և ընթացիկ առաջադրանքների կազմակերպման գործում,
- Մասնակցել վաճառքի թիմի համար սահմանված օրական, շաբաթական և ամսական թիրախների իրականացման աշխատանքներին,
- Օգնել թիմին հասնելու սահմանված վաճառքի ցուցանիշներին և անհրաժեշտության դեպքում մոտիվացնել աշխատակիցներին,
- Վերահսկել աշխատակիցների կողմից ներքին կանոնների, սպասարկման և վաճառքի ստանդարտների պահպանումը,
- Մենեջերի բացակայության դեպքում ապահովել խանութ-սրահի ընթացիկ աշխատանքների կազմակերպվածությունը՝ սահմանված լիազորությունների շրջանակում,
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին, սեմինարներին և թեստավորումներին,
- Վերլուծել վաճառքի ընթացիկ արդյունքները և անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացնել մենեջերին,
- Աջակցել հաշվետվությունների պատրաստման և անհրաժեշտ տվյալների հավաքագրման գործընթացին,
- Կատարել մենեջերի կողմից տրված այլ աշխատանքային հանձնարարություններ։
Պահանջներ
- Հաղորդակցման և հաճախորդների սպասարկման զարգացած հմտություններ,
- Թիմում աշխատելու և աշխատակիցների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն,
- MS Office-ի իմացություն,
- Պլանավորման և վերահսկման հմտություններ,
- Արագ կողմնորոշվելու և տարբեր իրավիճակներում արդյունավետ որոշումներ կայացնելու ունակություն,
- Բարձր կազմակերպվածություն և պատասխանատվության զգացում,
- Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու և առաջնահերթությունները ճիշտ բաշխելու կարողություն,
- Նախաձեռնողականություն և ակտիվ աշխատանքային մոտեցում,
- Վաճառքի արդյունքների նկատմամբ պատասխանատու և նպատակաուղղված մոտեցում։
«AMP» ընկերությունը ներկայացնում է Carpisa, Geox և ECCO հայտնի բրենդները Հայաստանում։ Իսկ 2021 թվականին ստեղծվեց Scarpe Multibrand խանութ-սրահը, որտեղ ներկայացված են աշխարհահռչակ Pepe Jeans, Rieker, Diadora, Vagabond, Lotto բրենդների կոշիկների տեսականին։ Ընկերության առաջընթացի գրավականը նվիրված աշխատակիցներ են և մենք մշտապես ընդլայնվելով փնտրում ենք նոր տաղանդներ՝ մեզ միանալու և միասին զարգանալու համար։