Մենեջեր խանութ-սրահի (Penti)
«Ֆամի գրուպ» ՍՊԸ
Նկարագրություն
«Ֆամի Գրուպը» Հայաստանի նորաձևության ոլորտի առաջատար ընկերություններից մեկն է, որը ներկայացնում է միջազգային ճանաչում ունեցող Penti, LC Waikiki, Cool Club, sela ապրանքանիշերը և Fami մուլտիբրենդային խանութ-սրահները։
Մենք շարունակաբար զարգանում և ընդլայնվում ենք՝ մեր հաջողությունը կառուցելով հոգատարության, պրոֆեսիոնալիզմի, թիմային աշխատանքի և հաճախորդների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի վրա։
Penti խանութ-սրահի թիմին միանալու համար փնտրում ենք պատասխանատու և արդյունքամետ մենեջերի, ով կկարողանա առաջնորդել թիմը, կազմակերպել խանութ-սրահի արդյունավետ աշխատանքը և ապահովել հաճախորդների սպասարկման բարձր մակարդակ։
Եթե սիրում եք մարդկանց հետ աշխատել, կարողանում եք ոգեշնչել թիմին և ցանկանում եք զարգանալ fashion retail ոլորտում, սպասում ենք Ձեր ինքնակենսագրականին։
Պարտականություններ
-
- Կազմակերպել և վերահսկել խանութ-սրահի ամենօրյա աշխատանքը։
- Վերահսկել խանութ-սրահի հիմնական վաճառքային ցուցանիշները և նպաստել դրանց բարելավմանը։
- Կազմակերպել թիմի աշխատանքը, բաշխել առաջադրանքները և վերահսկել դրանց կատարումը։
- Ուսուցանել, մոտիվացնել և շարունակաբար զարգացնել թիմի անդամներին։
- Աշխատակիցներին տրամադրել պարբերական և կառուցողական հետադարձ կապ։
- Ապահովել հաճախորդների սպասարկման բարձր ստանդարտների պահպանումը։
- Ժամանակին արձագանքել հաճախորդների բողոքներին, առաջարկներին և խնդրահարույց իրավիճակներին։
- Վերահսկել ապրանքների համալրումը, դասավորվածությունը, գնապիտակների առկայությունը և խանութ-սրահի վիզուալ ստանդարտներին համապատասխանությունը։
- Ապահովել դրամարկղային, աշխատանքային կարգապահության և ընկերության ներքին ընթացակարգերի պահպանումը։
- Վերլուծել վաճառքների արդյունքները և ներկայացնել առաջարկներ դրանց աճի ու խանութ-սրահի աշխատանքի բարելավման վերաբերյալ։
Պահանջներ
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ մանրածախ առևտրի ոլորտում։
- Վաճառքների կազմակերպման և հաճախորդների սպասարկման սկզբունքների իմացություն։
- Առաջնորդելու, թիմ ձևավորելու և աշխատակիցներին մոտիվացնելու կարողություն։
- Հաղորդակցման և կոնֆլիկտային իրավիճակները կառավարելու հմտություններ։
- Պլանավորելու, առաջնահերթությունները սահմանելու և միաժամանակ մի քանի գործընթաց վերահսկելու կարողություն։
- Վերլուծական մտածողություն և վաճառքային ցուցանիշների հետ աշխատելու պատրաստակամություն։
- Պատասխանատվության բարձր զգացում, նախաձեռնողականություն և արդյունքին ուղղվածություն։
- MS Office ծրագրերի բազային իմացություն։
- 1C ծրագրով աշխատելու հմտություն:
-
Մենք առաջարկում ենք
- Կայուն աշխատանք զարգացող fashion retail ընկերությունում։
- Մրցակցային աշխատավարձ։
- Արդյունքահեն բոնուսային համակարգ։
- Ընկերության բրենդների խանութ-սրահներում կորպորատիվ զեղչ։
- Մասնագիտական ուսուցման և զարգացման հնարավորություն։
- Կարիերայի աճի հնարավորություն։
- Վճարվող լրացուցիչ հանգստյան օր ծննդյան օրվա կապակցությամբ։
- Կորպորատիվ միջոցառումներ։
- Աջակցող և թիմային աշխատանքային միջավայր։
Հավելյալ նշումներ
Գտնվելու վայրը՝ Երևան, Penti խանութ-սրահ։