Get our free app. It won't take up space on your device

Մենեջեր (պրեմիում դասի հագուստի խանութ-սրահ)

Talentus HR

Location: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Sales, Business Development, Executive, Upper Management
Deadline:
11/7/2025
Job posting has expired

Նկարագրություն

Talentus HR-ի գործընկեր «Տրենդէքս»ՍՊԸ-ն, հանդիսանալով PINKO և Karl Lagerfeld միջազգային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը, փնտրում է պատասխանատու մենեջերի։

Պարտականություններ

  • Խանութի ընդհանուր գործառույթների կառավարում,
  • Աշխատակիցների գրաֆիկների կազմում և վերահսկում,
  • Աշխատակիցների աշխատանքի վերահսկում, մոտիվացում և գնահատում,
  • Վաճառքների պլանավորման և իրականացման կազմակերպում,
  • Վաճառքի ցուցանիշների վերլուծություն և բարելավման ռազմավարությունների մշակում,
  • Բարձր որակի սպասարկման ապահովում խանութում,
  • Բարդ կամ կոնֆլիկտային իրավիճակների կարգավորում,
  • Հաճախորդների բողոքների ընդունում և արագ լուծում,
  • Նոր ապրանքների ընդունում, դասավորում և վաճառքի պատրաստում,
  • Ապրանքների հաշվառում, պաշարների վերահսկում,
  • Ապրանքների ճիշտ դասավորության և գնապիտակների առկայության ապահովում,
  • Օրական, շաբաթական և ամսական վաճառքի հաշվետվությունների կազմում,
  • Աշխատակիցների կատարողականի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել ղեկավարությանը,
  • Խանութի մաքրության, կարգ ու կանոնի վերահսկում,
  • Տեխնիկական խնդիրների արագ արձագանքում և փոխանցում համապատասխան անձանց,
  • Անվտանգության կանոնների պահպանում։

Պահանջներ

  • Առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ՝ մենեջերական կամ առևտրային ոլորտում,
  • Վաճառքների պլանավորման և վերլուծության հմտություններ,
  • Հաճախորդների բարձր մակարդակի սպասարկման ապահովման և շփման արդյունավետ հմտություններ,
  • Պահեստի կառավարման փորձ,
  • Համակարգչային լավ գիտելիքներ՝ MS Office, Excel (ՀԾ ծրագրի գերազանց իմացություն),
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն՝ միջինից բարձր։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա՝ հերթափոխային գրաֆիկ։

Company օverview
address
Number of employees
1-15
Phone
Phone
+374 93 829928

Talentus HR-ը բիզնես խորհրդատվական և Մարդկային Ռեսուրսների կառավարման ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2022թ-ի Փետրվարի 22-ին:

«Talentus HR-ը» ստեղծում է գիտելիքահեն համայնք, որտեղ փոխվում են գործելակերպն ու մշակույթը՝ կերտելով նոր իրականություն Հայաստանի բիզնես ոլորտում։ Մենք նպատակ ունենք դառնալ տարածաշրջանում առաջատար ուժ, որը միավորում է մարդկանց, կազմակերպությունները և նորարարությունները՝ դեպի ապագայի հաջողություն։

Մենք նպատակ ունենք ստեղծել ազդեցիկ և նորարարական հարթակ, որը տրամադրում է առաջադեմ HR լուծումներ՝ օգնելով բիզնեսներին կառուցել ներգրավված, արդյունավետ և հաջողակ թիմեր։ «Talentus HR»-ը ձգտում է զարգացնել մարդկային ներուժը՝ կապելով տեղական և միջազգային շուկաները, խթանելով կրթությանը և նորարարությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Մենք մշակում և մատուցում ենք HR ծառայություններ ցանկացած հաճախորդի համար:

Առաջարկվող ծառայություններն են`

  • Թափուր հաստիքների համալրում
  • ՄՌ աուդիտ
  • ՄՌ համակարգերի մշակում և ներդրում (ուսուցում և զարգացում, տաղանդների կառավարում, իրավահաջորդության պլանավորում)
  • Թիմակազմավորում
  • Գործատուի բրենդի և կորպորատիվ մշակույթի առաջխաղացում
  • Վերապատրաստումներ ըստ կարիքի գնահատման
  • Վաճառքի խթանման մեխանիզմների մշակում
  • Արտոնությունների փաթեթի մշակում
  • KPI-ներ և OKR-ներ համակարգի մշակում
  • Կադրային գործ
  • Աշխատակիցների Onboarding and Offboarding

Համագործակցելով մեզ հետ՝ դուք ստանում եք լիարժեք աջակցություն, որը միտված է ձեր բիզնեսի բարելավմանը, աշխատակիցների ներգրավվածության աճին և ձեր թիմի արդյունավետության բարձրացմանը:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Trainings
Trainings

Spread the word! Share this job on social media