Մենեջեր (PINKO խ/ս)
TRENDX GROUP LLC
PINKO-ն արդեն Հայաստանում է
Նկարագրություն
PINKO իտալական կանացի մոնոբրենդ խ/ս-ը փնտրում է փորձառու և պատասխանատու մենեջերի իր թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Խանութի ընդհանուր գործառույթների կառավարում
- Աշխատակիցների գրաֆիկների կազմում և վերահսկում
- Աշխատակիցների աշխատանքի վերահսկում, մոտիվացում և գնահատում
- Վաճառքների պլանավորման և իրականացման կազմակերպում
- Վաճառքի ցուցանիշների վերլուծություն և բարելավման ռազմավարությունների մշակում
- Բարձր որակի սպասարկման ապահովում խանութում
- Բարդ կամ կոնֆլիկտային իրավիճակների կարգավորում
- Հաճախորդների բողոքների ընդունում և արագ լուծում
- Նոր ապրանքների ընդունում, դասավորում և վաճառքի պատրաստում
- Ապրանքների հաշվառում, պաշարների վերահսկում
- Ապրանքների ճիշտ դասավորության և գնապիտակների առկայության ապահովում
- Օրական, շաբաթական և ամսական վաճառքի հաշվետվությունների կազմում
- Աշխատակիցների կատարողականի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել ղեկավարությանը
- Խանութի մաքրության, կարգ ու կանոնի վերահսկում
- Տեխնիկական խնդիրների արագ արձագանքում և փոխանցում համապատասխան անձանց
- Անվտանգության կանոնների պահպանում
Պահանջներ
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
- Համակարգչային լավ գիտելիքներ՝ MS Office, Excel (ցանկալի է՝ ՀԾ առևտուր ծրագրի իմացություն)
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն՝ միջինից բարձր
Հավելյալ նշումներ
- Աշխատավարձը ֆիքսված + բոնուսային համակարգ
Դիմելու համար ուղարկեք Ձեր ռեզյումեն նշված էլ․ հասցեին։
«Տրենդէքս» ՍՊԸ-ն, հանդիսանալով PINKO, Karl Lagerfeld և Principe միջազգային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, նպատակ ունի հայ սպառողին ներկայացնել ժամանակակից նորաձևության լավագույն օրինակները՝ համադրելով որակ, ոճ և գլոբալ փորձառություն։