Get our free app. It won't take up space on your device

Մենեջեր-կառավարիչ

Kharatyan Dental Shop

Location: Yerevan
Salary:
Monthly starting from 300,000 ֏
Employment type: Full Time
Work experience: Senior
Industry: Administrative, Clerical, Executive, Upper Management
Deadline:
7/31/2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք պատասխանատու, կազմակերպված և առաջնորդի հմտություններով մասնագետի Սաֆարյան 2/7 հասցեում աշխատելու համար, ով կկարողանա ապահովել խանութի արդյունավետ աշխատանքը, համակարգել վաճառքի թիմի գործունեությունը և վերահսկել վաճառքի ու ապրանքաշրջանառության գործընթացները՝ նպաստելով ընկերության զարգացմանն ու բարձր սպասարկման մակարդակի պահպանմանը։


Kharatyan Dental Shop ատամնաբուժական նյութերի և սարքավորումների մասնագիտացված խանութ սրահն իր գործունեությունն է ծավալում ավելի քան 15 տարի։ Տարբեր երկրներից ներմուծումներ կատարելով ընկերությունն իրականացնում է ատամնաբուժական նյութերի և սարքավորումների մանրածախ և մեծածախ վաճառք։

Պարտականություններ

​​​​​

  • Կազմակերպել և վերահսկել խանութի ամենօրյա աշխատանքը։
  • Բաշխել աշխատակիցների պարտականությունները և հետևել դրանց պատշաճ կատարմանը։
  • Տիրապետել խանութի ամբողջ տեսականուն, վերահսկել ապրանքների առկայությունն ու պահեստային մնացորդները։
  • Վերահսկել վաճառքների ընթացքը, վերլուծել արդյունքները և առաջարկել բարելավման լուծումներ։
  • Ապահովել ապրանքների ժամանակին համալրումը։
  • Կազմել վաճառքների, ապրանքների շարժի և մնացորդների վերաբերյալ հաշվետվություններ։
  • Համագործակցել պահեստի և ընկերության մյուս բաժինների հետ՝ ապահովելով աշխատանքային գործընթացների արդյունավետ կազմակերպումը։
  • Ապահովել բարձր մակարդակի հաճախորդների սպասարկում և վաճառասրահի պատշաճ կազմակերպվածությունը։

Պահանջներ

  • Ղեկավարման կամ վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ։
  • Համակարգչից վստահ օգտվելու հմտություններ։
  • Ռուսերենի իմացություն։
  • Պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպչական մտածողություն։
  • Առաջնորդելու, հաղորդակցվելու և թիմային աշխատանք կազմակերպելու կարողություն։

Աշխատանքային օրեր և ժամեր

  • Երկուշաբթի-ուրբաթ 09:30 – 20:00
  • Շաբաթ 09:30-19:00
Company օverview
address
Address
ՀՀ, Երևան 0032, Մալաթիա -Սեբաստիա , Ջիվանու փ,տ, 24/1
address
Number of employees
1-15
Phone
Phone
093339239

Kharatyan Dental Shop ատամնաբուժական նյութերի և սարքավորումների մասնագիտացված խանութ սրահն իր գործունեությունն է ծավալում ավելի քան 10 տարի։ Տարբեր երկրներից ներմուծումներ կատարելով ընկերությունն իրականացնում է ատամնաբուժական նյութերի և սարքավորումների մանրածախ և մեծածախ վաճառք։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Reward system
Reward system
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media