Սրահի և օնլայն խանութի մենեջեր / Հաճախորդների սպասարկման մասնագետ
«Կոմպասս» ՍՊԸ
Location:
Yerevan
Salary:
Monthly
200,000-300,000
֏
Employment type:
Full Time
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Mid level
Industry:
Administrative, Clerical, Customer Support, Client Care
Նկարագրություն
Compass ընկերությունը փնտրում է պատասխանատու և շփվող աշխատակցուհի:
Պարտականություններ
- Սրահի առօրյա աշխատանքի կազմակերպում և պատասխանատվություն տարածքի համար:
- Հաճախորդների խորհրդատվություն ապրանքների և ծառայությունների վերաբերյալ
- Մուտքային հեռախոսազանգերի ընդունում և հաճախորդների հարցերի պատասխանում
- Պատվերների և հաճախորդների հայտերի ընդունում
- Կայքի վարում՝ WordPress համակարգի միջոցով
- Նոր ապրանքների ավելացում կայքում՝ նկարներ, նկարագրություններ, բնութագրեր և գներ
- Կայքում ապրանքների և տեղեկատվության թարմացում
- Այլ օնլայն հարթակների հայտարարությունների տեղադրում և թարմացում
- Կայքի և օնլայն հարթակների միջոցով ստացված հարցումների և հաղորդագրությունների պատասխանում
- Ապրանքների առկայության և սրահում դասավորվածության վերահսկում
- Պարզ հաշվետվությունների և վաճառքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
- Այլ ընթացիկ կազմակերպչական աշխատանքներ՝ կապված վաճառքների հետ
Պահանջներ
- Պատասխանատվություն և պարտաճանաչություն
- Հաճախորդների հետ շփվելու լավ ունակություն
- Համակարգչից վստահ օգտվելու կարողություն
- WordPress-ի իմացությունը ցանկալի է
- Օնլայն հայտարարությունների հարթակների հետ աշխատելու կարողությունը ցանկալի է
- Արագ սովորելու և նոր գործիքներ յուրացնելու պատրաստակամություն
- Կազմակերպվածություն և ինքնուրույն աշխատելու ունակություն
- Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
- Անգլերենի իմացությունը կլինի առավելություն
- Հաճախորդների սպասարկման կամ վաճառքի փորձը կլինի առավելություն
Մենք առաջարկում ենք
- Կայուն աշխատանք
- Հարմարավետ աշխատանքային միջավայր
- Աշխատանք փոքր և հանգիստ սրահում
- Նոր հմտություններ սովորելու և զարգանալու հնարավորություն
- Աշխատանքի ընթացքում անհրաժեշտ ուսուցում
Հավելյալ նշումներ
Աշխատավայրը՝ Երևան
Եթե հետաքրքրված եք, խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն հաղորդագրությամբ։
Company օverview
Website
Phone
+374 330 00098