Ռեստորանի մենեջեր
Marg Nature Resort
Նկարագրություն
Մարգ Նեյչր Ռեզորթ նոր բացվող հյուրատնային համալիրը փնտրում է ռեստորանի փորձառու, կազմակերպված և պատասխանատու մենեջերի, ով տիրապետում է սպասարկման բարձր չափորոշիչների, ինչպես նաև կկարողանա օպերատիվորեն կազմակերպել առօրյա գործունեությունը, ապահովել հաճախորդների բարձրակարգ սպասարկումն ու թիմի արդյունավետ աշխատանքը։
Պարտականություններ
- Ռեստորանի ամենօրյա անխափան և արդյունավետ աշխատանքի կազմակերպում և վերահսկում։
- Սպասարկող անձնակազմի աշխատանքի համակարգում, ուսուցում, գրաֆիկների կազմում և աշխատանքների սահուն կազմակերպում։
- Հյուրերի բարձրակարգ սպասարկման ապահովում, առաջացած խնդիրների և դժգոհությունների արագ և գրագետ լուծում։
- Սրահում առկա գույքի, պիտույքների և սպասքի պաշարների վերահսկում, գույքագրման գործընթացի կազմակերպում։
- Ֆինանսական կարգապահության վերահսկում և համապատասխան հաշվետվությունների ներկայացում ղեկավարությանը։
- Սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման խիստ վերահսկողություն։
- Հյուրերից ունենալ հետադարձ կարծիք սպասրկման, խոհանոցի և այլ նկատառումների վերավեբերյալ։
- Վերահսկել պատվերների ժամանակին, պատշաճ ջերմաստիճանի, տեսքով և նախատեսված չափաբաժնով լինելուն։
- Մշտապես տեղեկացած լինել ազատ սեղանների առկայության, ինչպես նաև սրահի ծանրաբեռնվածության մասին։
- Պահպանել ներքին կարգապահական կանոններն ու գործարար էթիկայի կանոները:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ
- Թիմ ղեկավարելու և կազմակերպչական հմտություններ
- Բարձր հաղորդակցման և բանակցային ունակություններ
- Պատասխանատվության բարձր զգացում
- Գրագետ խոսք
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
Հավելյալ նշումներ
- Մրցունակ աշխատավարձ՝ կախված թեկնածուի փորձից և ունակություններից՝ աշխատավարձ + Բոնուսային համակարգ
- Աշխատանքային հաճելի և ընկերական մթնոլորտ։
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն։
- Անվճար սնունդ և երկկողմանի տրանսֆեր անձնակազմի համար։
- Աշխատանքային գրաֆիկը՝ վեցօրյա
Մարգ Նեյչր Ռեզորթ՝ թաքնված դրախտ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի չքնաղ բնության գրկում: Այստեղ խտացված է լեռնային մաքուր օդը, գետերի մեղմ կարկաչն ու բացարձակ խաղաղությունը: Սա վայր է, որտեղ կարող եք կտրվել առօրյա եռուզեռից, լիցքաթափվել և վերագտնել բնության հետ ներդաշնակությունը: