Մենեջեր
Wendys Armenia
Նկարագրություն
Մենեջերը պատասխանատու է մասնաճյուղի արդյունավետ և ստանդարտներին համապատասխան աշխատանքի կազմակերպման, թիմի կառավարման և սպասարկման բարձր որակի ապահովման համար։
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել մասնաճյուղի ամենօրյա աշխատանքը
- Կառավարել և ուղղորդել աշխատակիցների թիմը
- Ապահովել սպասարկման և աշխատանքի բարձր որակը
- Վերահսկել մաքրության և ընկերության ստանդարտների պահպանումը
- Կարգավորել աշխատանքային ընթացքում առաջացած խնդիրները
- Հետևել աշխատակիցների կարգապահությանը
Պահանջներ
- Աշխատանքային փորձը սննդի ոլորտում ցանկալի է
Wendy’s-ը հիմնադրվել է 1969 թվականին և այսօր հանդիսանում է արագ սննդի ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկը։ Բրենդը հայտնի է իր թարմ, որակյալ բաղադրիչներով պատրաստված ուտեստներով, բարձր սպասարկման մշակույթով և հաճախորդակենտրոն մոտեցմամբ։
Հայաստանում Wendy’s-ը ներկայացված է որպես ժամանակակից, արագ զարգացող ընկերություն, որը կարևորում է ոչ միայն իր հաճախորդների, այլև իր աշխատակիցների բարեկեցությունն ու զարգացումը։ Մեր թիմում յուրաքանչյուր աշխատակից կարևոր օղակ է, և մենք ձգտում ենք ստեղծել աշխատանքային միջավայր, որտեղ գնահատվում են նվիրվածությունը, պատասխանատվությունն ու պրոֆեսիոնալիզմը։
Wendy’s-ում աշխատելը նշանակում է միանալ երիտասարդ և դրական թիմի, ունենալ ճկուն աշխատանքային գրաֆիկ, կայուն աշխատանքային պայմաններ և ժամանակին վարձատրություն։ Մենք խրախուսում ենք մասնագիտական աճը և առաջարկում ենք աշխատանք միջազգային բրենդում, որը արժեքավոր փորձ է յուրաքանչյուրի ապագայի համար։
Եթե փնտրում եք աշխատանք, որտեղ կարող եք զարգանալ, աշխատել հաճելի միջավայրում և լինել ուժեղ թիմի մաս՝ Wendy’s-ը ճիշտ ընտրությունն է