Մենեջեր
SAS GROUP
Նկարագրություն
ՍԱՍ ԳՐՈՒՊ ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում իգական սեռի փորձառու մենեջերների, բարձր աշխատավարձով։
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել սրահի աշխատանքը,
- Վերահսկել հաճախորդների սպասարկման որակը,
- Իրականացնել այցելուների արդյունավետ և բարեկիրթ սպասարկման, նրանց համար հարմարավետ պայմաններ ստեղծելու հետ կապված աշխատանքներ,
- Միջոցներ ձեռնարկել խնդրահարույց իրավիճակների կանխարգելման և չեզոքացման ուղղությամբ։
Պահանջներ
- Իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն,
- Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջարկելու հմտություններ,
- Աշխատանքային փորձը պարտադիր սպասարկման ոլորտում,
- Ինքնակենսագրականը կցել լուսանկարով։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամեր՝ 08։00-15։30, 15։30-22։30։
Որակավորված և լավ պատրաստված աշխատակիցներն արտացոլում են մեր ընկերության բարձր չափանիշներն ու արժեքները: Ուստի, պատահական չէ, որ ՍԱՍ Գրուպը վարում է համակարգված կադրային քաղաքականություն` գնահատելով մեր բազմաքանակ թիմի հմտությունները, ուժը և հեռանկարները:
ՍԱՍ Գրուպը Ֆրանկֆուրտում այս տարի կայացած Business Initiative Directions (B.I.D.) կազմակերպության կողմից անցկացված «Որակի միջազգային մրցանակաբաշխության» ընթացքում ոսկե անվանակարգում արժանացել է «Լավագույն գործատու» մրցանակին:
Մենք ապահովում ենք հարմարավետ պայմաններ աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար և հաճախակի նախաձեռնում հետաքրքիր ժամանց հանգստյան օրերին: ՍԱՍ Գրուպը խրախուսում է թիմային աշխատանքն, ինչն իր հերթին մարդկանց հնարավորություն է տալիս ներգրավված լինել իրենց աշխատանքի վերաբերյալ կայացվող որոշումների գործընթացին և նպաստում է մեր ընդհանուր բիզնեսի զարգացմանը:
Մեր թիմի անդամ դառնալու դեպքում Ձեր առջև մասնագիտական գերազանց զարգացման հնարավորություններ կբացվեն: