Մենեջեր
SAS FOOD COURT
Նկարագրություն
ՍԱՍ ՖՈՒԴ ԿՈՐՏ-Ը աշխատանքի է հրավիրում փորձառու մենեջերների:
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել սրահի աշխատանքը,
- Վերահսկել հաճախորդների սպասարկման որակը,
- Իրականացնել այցելուների արդյունավետ և բարեկիրթ սպասարկման, նրանց համար հարմարավետ պայմաններ ստեղծելու հետ կապված աշխատանքներ,
- Միջոցներ ձեռնարկել խնդրահարույց իրավիճակների կանխարգելման և չեզոքացման ուղղությամբ:
Պահանջներ
- Աշխատանքային փորձը պարտադիր սպասարկման ոլորտում,
- Ինքնակենսագրականը կցել լուսանկարով։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա՝ 09:00-ից 17:00, 17:00-ից 01:00։
Իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն։
Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջարկելու հմտություններ։
ՍԱՍ Ֆուդ կորտը հայաստանյան իրականության մեջ առաջին անգամ սահմանեց «Ready to eat» հասկացությունը: Այս հարմարավետ վայրում հավաքվում են մարդիկ, ովքեր կարող են փորձել բազմազան ճաշատեսակներ, տնական բաղադրատոմսերով պատրաստված պիցցաներ, լցոնած կարտոֆիլներ, քաղցրեղեն և այլն: Գնումներն առավել հարմարավետ դարձնելու համար հաճախորդները կարող են պատվիրել ցանկացած ուտեստ՝ զանգահարելով 8 777 հեռախոսահամարով կամ այցելելով www.sas.am կայքը: Ծավալելով բազմամյա գործունեություն՝ ՍԱՍ Ֆուդ կորտը կարողացավ իր ուրույն տեղը զբաղեցնել արագ սննդի ոլորտում և այժմ էլ շարունակում է ձեռք բերել լայն ճանաչում ու վայելել հաճախորդների գոհունակությունը: SAS Food Court-ը ներկայանում է նոր նախագծով SAS Food Court Տնական ` յուրօրինակ փաթեթավորմամբ, համեղ, պատրաստի ուտեստների լայն տեսականիով:Բոլորիս կողմից սիրված տնական ուտեստները պատրաստված են բացառապես բնական հումքից, առանց հավելումների, հերմետիկ փակված վակումային նորագույն տեխնոլոգիայով: