Get our free app. It won't take up space on your device

Մենեջեր

Tumanyan Shaurma

Industry: Restaurants, Food Services
Deadline: 4/13/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

«Թումանյան Շաուրմա» ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին: Ընկերությունը ոլորտում առաջատարներից է և շարունակում է զարգացման իր ծրագիրը՝ նոր մասնաճյուղեր բացելով: Ընկերությունը փնտրում է բարձր պատասխանատվություն ունեցող աշխատակից, ով կդառնա մեր ընկերության արժեքավոր անդամ: Աշխատանքի ենք հրավիրում մենեջերի՝ ով կղեկավարի մեր նորաբաց մասնաճյուղը:

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել մասնաճյուղի աշխատանքը,

  • Հետևել և վերահսկել անձնակազմի աշխատանքը,

  • Վերահսկել և նպաստել որակյալ սպասարկմանը,

  • Անձամբ արձագանքել հյուրերի բողոքներին և առաջարկություններին,

  • Ապահովել սրահի անձնակազմի և խոհանոցի աշխատակիցների միջև արդյունավետ փոխհամագործակցություն,

  • Ապահովել նոր աշխատակիցների ուսուցման և ինտեգրման ընթացքը,

  • Ստեղծել թիմային մթնոլորտ,

  • Կազմել աշխատակազմի գրաֆիկները,

  • Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,

  • Ղեկավարման փորձ ռեստորանային ոլորտում,

  • Սպասարկման կանոնների իմացություն,

  • Հաղորդակցման հմտություններ,

  • Կազմակերպչական հմտություններ,

  • Պատասխանատվության զգացում,

  • Արագ կողմնորոշվելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն,

  • Բարեհամբույր և կիրթ խոսելու ունակություն,

  • Օտար լեզուների/ռուսերեն, անգլերեն/ իմացություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ 6/1

Դիմելու ընթացակարգը`

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:

Spread the word! Share this job on social media