Get our free app. It won't take up space on your device

Մեծածախ վաճառքի տնօրենի օգնական

Գործընկեր կազմակերպություն

Location: Shengavit, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Sales, Business Development, Customer Support, Client Care
Deadline:
8/30/2026

Նկարագրություն

Աջակցում է մեծածախ վաճառքի պատասխանատուին հաճախորդների հետ աշխատանքի կազմակերպման, պատվերների ընդունման և վաճառքի գործընթացների համակարգման հարցերում։ Կատարում է պատվերների, հաշիվների, առաքումների և վաճառքի տվյալների մշակում, հետևում է հաճախորդների դիմումներին և ապահովում ներքին բաժինների հետ արդյունավետ հաղորդակցությունը;

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել հումքերի և կենցաղային քիմիայի մեծածախ վաճառքները,
  • Բացահայտել շուկայի նոր հնարավորություններ և ապահովել վաճառքի ծավալների աճ,
  • Կառուցել և պահպանել արդյունավետ հարաբերություններ ներկա և նոր գործընկերների հետ,
  • Կատարել վաճառքների և մատակարարման վերլուծություն՝ ըստ շուկայի պահանջարկի,
  • Կազմել և ներկայացնել ամսական, եռամսյակային և տարեկան վաճառքների հաշվետվություններ և պլաններ,
  • Վերլուծել վաճառքի ցուցանիշները և առաջարկել բարելավման ռազմավարություններ,
  • Հետևել պատվերների, մատակարարումների և պարտքերի ժամանակին կատարման ընթացքը,
  • Տեղեկացված լինել շուկայի միտումներից, մրցակիցների գործունեությունից և տեխնոլոգիական նորարարություններից՝ առաջարկելով զարգացման ուղիներ։

Պահանջներ

  • Աշխատանքային փորձ B2B, մեծածախ վաճառքների ոլորտում
  • Բարձր հաղորդակցման և հաճախորդների հետ աշխատելու հմտություններ
  • Կազմակերպվածություն, պատասխանատվություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • Վաճառքի գործընթացների և փաստաթղթաշրջանառության հիմնական պատկերացում
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office, Excel )
  • ՀԾ պարտադիր իմացություն
  • Տվյալների մշակման և հաշվետվությունների պատրաստման կարողություն
  • Արագ կողմնորոշվելու, խնդիրներ լուծելու և թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
  • Բանակցությունների վարման և գործարար հաղորդակցության հմտություններ
  • Նախաձեռնողականություն և զարգանալու ցանկություն
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է։

Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media