Մատուցող(ուհի)
Diana'z Artisan Patisserie
Նկարագրություն
Մենք փնտրում ենք բարեհամբույր, պատասխանատու և հաճախորդների հետ շփվել սիրող մատուցող(ուհու)՝ մեր թիմին միանալու համար։ Եթե սիրում եք ստեղծել հաճելի մթնոլորտ և ապահովել բարձրակարգ սպասարկում, սիրով սպասում ենք Ձեր դիմումին։
Պարտականություններ
- Հյուրերի դիմավորում և սպասարկում՝ ապահովելով բարձր մակարդակի սպասարկում
- Մենյուի ներկայացում և հաճախորդներին ճիշտ ընտրության հարցում աջակցում
- Պատվերների ընդունում և փոխանցում խոհանոց/բար
- Սեղանների կարգավորում և մաքրության պահպանում
- Հյուրերի հարցերին պատասխանել և լուծել առաջացած իրավիճակները
- Աշխատել թիմի հետ՝ հյուրերի լավագույն փորձառությունն ապահովելու համար
Պահանջներ
Կրթություն
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթությունը ցանկալի է, սակայն պարտադիր չէ։
Աշխատանքային փորձ
- Նախկին փորձը սպասարկման ոլորտում ցանկալի է։ Սկսնակ թեկնածուները նույնպես կարող են դիմել։
Պարտադիր հմտություններ
- Բարեհամբույր և հաճախորդամետ վերաբերմունք
- Հաղորդակցման լավ հմտություններ
- Պատասխանատվություն և արագ կողմնորոշվելու կարողություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Կոկիկ արտաքին և դրական վերաբերմունք
Ցանկալի հմտություններ
- Սրճարաններում կամ ռեստորաններում աշխատանքի փորձ
- Անգլերեն կամ ռուսերեն լեզվի իմացություն
- Մենյուի և սննդի/խմիչքների մասին արագ սովորելու պատրաստակամություն
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք հաճելի աշխատանքային միջավայր, կայուն թիմ և մասնագիտական զարգացման հնարավորություն։
Աշխատանքային օրեր և ժամեր
- Աշխատանքային գրաֆիկը՝ հերթափոխային։
- Աշխատանքային օրերը և ժամերը կքննարկվեն հարցազրույցի ընթացքում։