Մատուցող / Մատուցողուհի
Yerevan Place Hotel
Նկարագրություն
Մենք փնտրում ենք մատուցող/մատուցողուհի՝ միանալու մեր թիմին Yerevan Place հյուրանոցում։
Պարտականությունները ներառում են պատվերների ընդունումը, սննդի և ըմպելիքների մատուցումը՝ ցուցաբերելով բարձրակարգ սպասարկում։
Աշխատանքային պարտականություններ
- Ջերմորեն դիմավորել հյուրերին
- Ընդունել և ճշգրիտ գրանցել սննդի և ըմպելիքի պատվերները
- Հյուրերին ներկայացնել հիմնական ճաշատեսակների և խմիչքների յուրահատկությունները, դրանց պատրաստման համար անհրաժեշտ ժամանակահատվածը
- Օգնել հյուրերին պատվերը կազմելիս՝ ներկայացնելով ճաշատեսակների բաղադրությունը
- Մատուցել ճաշատեսակները և խմիչքները` սպասարկման սահմանված կարգին համապատասխան
- Պահպանել ռեստորանի մաքրությունը և կոկիկությունը
- Համագործակցել թիմի անդամների հետ՝ բարձրակարգ սպասարկում ապահովելու համար
Անհրաժեշտ հմտություններ
- Հաղորդակցման և միջանձնային շփման գերազանց հմտություններ
- Անգլերենի և ռուսերենի տիրապետում
- Բարեհամբույր և պրոֆեսիոնալ վարքագիծ
- Արդյունավետ աշխատելու ունակություն
- Աշխատանքային փորձ
Լրացուցիչ տեղեկություն
Հյուրանոցը տրամադրում է սնունդ և գիշերային ժամերին տաքսի։
Երևան Փլեյս հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնում, անմիջապես Հանրապետության հրապարակի հարևանությամբ։
Հյուրանոցն առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ։