Մատուցող (մանկական սրճարան)
Երևան մոլ
Նկարագրություն
Մենք բացում ենք նոր մանկական սրճարան և միջոցառումների տարածք՝ նախատեսված ծննդյան տոների և ընտանեկան հավաքների համար։
Պարտականություններ
- Հաճախորդների բարեհամբույր դիմավորում և սպասարկում
- Պատվերների ընդունում և փոխանցում խոհանոց
- Սննդի և ըմպելիքների մատուցում սահմանված ստանդարտներին համապատասխան
- Մենյուի լիարժեք իմացություն, ուտեստների և ըմպելիքների վերաբերյալ հաճախորդներին խորհրդատվության տրամադրում
- Հաճախորդների նախասիրություններին համապատասխան առաջարկների ներկայացում և հավելյալ վաճառքների խթանում
- Սրահի մաքրության, սեղանների դասավորվածության և ընդհանուր կարգուկանոնի հետևում
- Անհրաժեշտության դեպքում աջակցություն միջոցառումների և ծննդյան կազմակերպման ընթացքում
Պահանջներ
- Աշխատանքային փորձ սպասարկման ոլորտում
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի բարձր հմտություններ
- Սթրեսակայունություն և արագ կողմնորոշվելու ունակություն
- Հաճախորդամետ սպասարկման հմտություն
- Երեխաների հետ աշխատելու ունակություն
Աշխատամքային գրաֆիկ՝
Աշխատանքային օրեր հերթափոխային 6 օրյա:
Վայր, որտեղ շոփինգը վերածվում է տոնի: Երևան Մոլը առևտրի և զվարճանքի առաջատար կենտրոն է Հայաստանում: Երևան Մոլն ամեն օր հյուրընկալում է հազարավոր այցելուների ողջ Հայաստանից: Այստեղ տեղակայված են 200 բրենդային խանութներ, ներառյալ տարածաշրջանում ամենամեծ ZARA սրահը և Հայաստանում միակ Mango Man-ը: Այցելիր Երևան Մոլ շոփինգը համադրելով համեղ սննդի և զվարճանքի հետ: Մեր հարկի տակ են գտնվում Հայաստանում ամենամեծ փակ զվարճանքի կենտրոնը՝ Նավապետ Քիդի գանձերի կղզին, և ամենբարձր որակի պատկեր և ձայն ապահովող KinoPark 4K կինոթատրոնը: Երկրում առաջին և միակ Carrefour հիպերմարկետը ևս գտնվում է Երևան Մոլում, որը ներկայացնում է որակի և գնի լավագույն համադրությունը: 2016թ-ին Երևան Մոլը թողարկել է Հայաստանի մոլային շուկայում միակ հաճախորդների հավատարմության ծրագիրը՝ Ակումբային Քարտը, որը մոլի քարտապաններին հնարավորություն է տալիս գնումների դիմաց կուտակել միավորներ և դրանք փոխարինել նվերների հետ: Երևան Մոլը բացվել է 2014 թվականին: Այն իր զբաղեցրած տարածքով և վարձակալների քանակով համարվում է երկրի ամենամեծ առևտրի և զվարճանքի կենտրոնը: