Մատուցող
Ruby Restaurant
Նկարագրություն
Մենք փնտրում ենք աշխատասեր, եռանդուն և պատասխանատու մատուցող, ով պատրաստ է միանալ մեր թիմին։ Եթե սիրում եք հաղորդակցվել մարդկանց հետ, արագ եք կողմնորոշվում և ձգտում եք տրամադրել բարձրորակ սպասարկում, սպասում ենք ձեր դիմումին։
Պարտականություններ
- Ներկայացնել մենյուն, խորհուրդ տալ ուտեստներ և ըմպելիքներ ընտրելիս
- Ընդունել պատվերներ և ապահովել դրանց ճշգրիտ ու ժամանակին մատուցումը
- Պահպանել աշխատավայրի մաքրությունը և կարգուկանոնը՝ սանիտարական նորմերին համապատասխան
Պահանջներ
- Աշխատանքային փորձ. Առնվազն 1 տարվա փորձ հանրային սննդի ոլորտում (ցանկալի է, սակայն կդիտարկվեն նաև առանց փորձի, մեծ ցանկություն ունեցող թեկնածուներ)
- Հմտություններ և որակավորումներ.
- Հաղորդակցման լավ ունակություններ
- Սթրեսակայունություն և թիմային աշխատանքի ունակություն
- Ցանկալի է (Nice-to-have).
- Անգլերենի կամ այլ լեզուների իմացություն
- Սննդի ու ըմպելիքների (գինու, սուրճի և այլն) մասին գիտելիքներ
Աշխատանքային գրաֆիկ. Հերթափոխային աշխատանք՝
- 08:00-16:00 կամ
- 16:00-00:00