Մատուցող
Sorriso Cafe
Նկարագրություն
Sorriso-ն հրավիրում է աշխատանքի ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ:
Եթե սիրում եք շփվել մարդկանց հետ, պատասխանատու եք և ցանկանում եք աշխատել պրոֆեսիոնալ ու զարգացող թիմում, ապա միացե՛ք Sorriso-ի թիմին։
Աշխատանքը հարմար է նաև ուսանողների համար։
Պարտականություններ
- Հյուրերի ջերմ ընդունում և սպասարկում,
- Մենյուի ներկայացում և պատվերների գրագետ ընդունում,
- Հաճախորդների հարցումների բարեհամբույր ու արդյունավետ արձագանքում։
Պահանջներ
- Հաղորդակցման լավ հմտություններ,
- Պատասխանատվություն և կարգապահություն,
- Թիմային աշխատանք,
- Աշխատանքային փորձը ցանկալի է, բայց ոչ պարտադիր։
Մենք առաջարկում ենք
- Մրցունակ աշխատավարձ,
- Սննդի տրամադրում,
- Կարիերայի աճի հնարավորություն,
- Երեկոյան տուն ճանապարհում,
- Աշխատանք պրոֆեսիոնալ և զարգացող թիմում։
Sorriso”-ն իր հայաստանյան գործունեությունը սկսել է 2012թ. հուլիսին:
Արտադրողի հիմնական սկզբունքն է օգտագործել միայն բնական, բարձրորակ հումք՝ զերծ մնալով ամեն տեսակի գունային կամ այլ քիմիական բաղադրություն ունեցող նյութերից:
Sorriso պաղպաղակը արտադրվում է Հայաստանում պահպանելով իտալական պաղպաղակագործների ավանդույթները և օգտագործելով իտալական նորագույն տեխնոլոգիաները, բնական հումքերը:
Ընկերությունը ստանում է միշտ թարմ, որակյալ և օգտակար պաղպաղակ: