Մատուցող
Joy Cafe
Նկարագրություն
Joy Cafe-ի թիմը համալրելու նպատակով փնտրում ենք ակտիվ, պատասխանատու և պոզիտիվ մատուցողների։
Եթե սիրում ես շփվել մարդկանց հետ, քեզ դուր է գալիս սպասարկման ոլորտը և ջերմ մթնոլորտը — ապա հենց քեզ ենք սպասում։
Պարտականություններ
- Հյուրերին ողջունել ժպիտով և բարեհամբույր վերաբերմունքով,
- Տեղեկություն տրամադրել մենյուի և առկա ուտեստների մասին,
- Ճշտել պատվերները և ճշգրիտ փոխանցել խոհանոց,
- Սննդի և ըմպելիքների մատուցում հյուրերին,
- Տեղեկացնել խոհանոցի անձնակազմին հատուկ ցանկությունների, սննդային ալերգիաների կամ սահմանափակումների մասին,
- Կոկիկ և մաքուր տեսք ունենալ, պահել աշխատանքային տարածքի մաքրությունը,
- Ապահովել հյուրերի գոհունակությունը ողջ սերվիսի ընթացքում,
- Աշխատել թիմային ոգով՝ արդյունավետ համագործակցելով խոհանոցի և սպասարկման մյուս անդամների հետ։
- Տրամադրել հաշիվները և կատարել վճարման գործընթացը։
Պահանջներ
- Աշխատանքային փորձը ցանկալի է, բայց ոչ պարտադիր,
- Ցանկալի է օտար լեզուների տիրապետում,
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն,
- Հարմարվելու և փոփոխություններին արագ արձագանքելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքաին ժամեր՝ 10:00 - 23:00։
Ցանկանու՞մ ես միանալ մեզ` ուղարկիր ինքնակենսագրականդ կամ զանգահարիր՝ հեռ․ 077 98 11 11։
Հասցե՝ ք․ Վանաձոր, Մյասնիկյան 13/5։
Joy Cafe` ժամանակակից սրճարան ռեստորանը, իր հյուրերին առաջարկում է Միջերկրածովյան և Հայկական խոհանոց, յուրահատուկ հրուշակեղեն և ունիկալ ըմպելիքներ։
Joy Cafe-ն նորարարական նախագիծ է, որը քաղաքին կբերի թարմ էներգիա և նոր հնարավորություններ։
Հեռ․ 077 98 11 11
էլ . հասցե joycafe.in@gmail.com
Հասցե՝ ք․ Վանաձոր, Մյասնիկյան 13/5