Get our free app. It won't take up space on your device

Մատուցող

Grand Sport

City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Junior
Industry: Customer Support, Client Care, Restaurants, Food Services
Students will also be considered
Deadline:
7/3/2025

Նկարագրություն

Մենք փնտրում ենք բարեհամբույր, էներգիայով լի և պատասխանատու մատուցողի՝ միանալու մեր համալիրի հյուրընկալ թիմին։ Եթե ունեք սպասարկման փորձ կամ պարզապես ցանկություն աշխատել ակտիվ միջավայրում, ուրախ կլինենք տեսնել Ձեր հայտը։

Պարտականություններ

  • Հյուրերի ողջունում և ուղղորդում դեպի սեղան, մենյուի տրամադրում,
  • Մենյուի ներկայացում,
  • Պատվերների ընդունում,
  • Պատվերի ճշգրիտ գրանցում և փոխանցում խոհանոցին/բարին,
  • Ժամանակին և պրոֆեսիոնալ մոտեցմամբ սննդի և խմիչքների մատուցում,
  • Համակարգչային ծրագրում պավերի հավաքագրում, հաշվի տրամադրում հաճախորդին և գումարի մուտք դրամարկղ,
  • Սպասարկման որակից հաճախորդների գոհունակության ապահովում,
  • Բողոքների հետ աշխատանք,
  • Մաքրության, սննդի անվտանգության ընթացակարգերի հետևում և պահպանում։

Պահանջներ

  • Աշխատանքային փորձը կդիտարկի որպես առավելություն,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Համակարգչային բազային գիտելիքներ,
  • Հաճախորդների սպասարկման հմտություններ,
  • Կնֆլիկտային իրավիճակների կանխարգելու և լուծելու հմտություն,
  • Ուշադրություն մանրուքների հանդեպ,
  • Գրազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ,
  • Պատասխանատվություն,
  • Սթրեսակայունություն,
  • Թիմային աշխատանք,
  • Բարեվարքություն։

Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ,
  • Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն,
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից,
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։

Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները և արտոնությունները

  • Ուսուցման և զարգացման ծրագրերի ծախսերի փոխհատուցում,
  • Կարիերային աճ և մասնագիտական զարգացում,
  • Ազատ ժամերի տրամադրում ադմինիստրատիվ աշխատակիցներին,
  • «Գրանդ Սպորտ»-ի սպորտային փաթեթների զեղչեր Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին,
  • Անվճար ուղևորափոխադրում (Մասիս),
  • Անվճար ավտոկայանատեղի,
  • Մատչելի գներով ճաշարան,
  • Պարգևատրման համակարգ,
  • Թիմային միջոցառումներ,
  • Գումար ամուսնության կապակցությամբ,
  • Գումար ծննդյան օրվա կապակցությամբ,
  • Գումար երեխաների ծնվելու կապակցությամբ,
  • Վճարովի ամուսնական արձակուրդ,
  • Ամանորյա նվեր-փաթեթ և գումար,
  • Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր,
  • Կորպորատիվ միջոցառումներ,
  • Զեղչեր այլ կազմակերպություններում։
Company օverview
address
Address
ք․Երևան, Հրանտ Վարդանյան 4
address
Number of employees
51-150
Phone
Phone
37410448206

«ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ»-ը միջազգային չափանիշներին համապատասխան մարզաառողջարարական համալիր է, որն հաճախորդների առջև իր դռներն է բացել 2011թ-ի մայիսին: Լինելով բարձրակարգ համալիր և առաջարկելով տարատեսակ ծառայություններ` այն նվաճել է հաճախորդների վստահությունը: Մեր հաճախորդները այցելում են «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» ոչ միայն մարզվելու, այլև հաճելի ժամանակ անցկացնելու համար: Սպորտը ընտանեկան ավանդույթների ձևավորման արդյունավետ միջոց է: «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ»-ի առաքելությունն է՝ ուղղորդել հայ հասարակությանը և հայ ընտանիքներին դեպի առողջ ապրելակերպ: «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ»-ը աչքի է ընկնում նաև գերհագեցած սպորտային սրահներով և առողջարարական ծառայություններով, իր անձնակազմի պրոֆեսիոնալ մոտեցմամբ, բարձրորակ սարքավորումներով: Մենք բարձր ենք գնահատում հաճախորդների հարմարավետությունն ու առողջությունը և կիրառելով նորագույն մեթոդներ՝ մարզահամալիրում մշտապես պահպանում ենք մաքրության և հիգիենայի բարձր մակարդակ: «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» մարզաառողջարարական համալիրը իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ոչ միայն հոգ տանել իրենց արտաքին գեղեցկության, այլ նաև առողջության մասին: Մարզահամալիրը հագեցած է մարզվելու համար նախատեսված ժամանակակից սարքավորումներով, հարմարավետ պայմաններով, ինչպես նաև մարզահամալիրում աշխատում են պրոֆեսիոնալ մարզիչներ, ովքեր յուրաքանչյուր այցելուին յուրովի մոտեցում են ցուցաբերում: Մարզահամալիրում առկա են Ձեր ֆիզիկական կառուցվածքը վերականգնելու և բարելավելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները, մեր համալիրի հարկի տակ գործում են մեկ տասնյակից ավելի սպորտաձևեր: Այցելեք «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» և Ձեր առօրյան անցկացրեք առողջ և հաճելի մթնոլորտում:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Reward system
Reward system
Trainings
Trainings
Sports Package
Sports Package

Spread the word! Share this job on social media