Մատակարարման և գնումների մասնագետ
Գինու-Կոնյակի տուն «Շահնազարյան» ՍՊԸ
Industry:
Logistics, Transportation
Deadline:
2/4/2022
City:
Yeghvard
Employment type:
Full Time
Work experience:
Senior
Job posting has expired
Նկարագրություն
Գինու-Կոնյակի տուն "Շահնազարյան" ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում մատակարարման և գնումների գծով մասնագետի։
Պարտականություններ
- Գործընկերների որոնում արտաքին և ներքին շուկաներում
- Արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ նյութական ռեսուրսների գնման և մատակարարման ծրագրերի կազմում
- Մատակարարների հետ պատվերների առաքման, ժամկետների և պայմանավորվածությունների պահպանման բանակցությունների վարում
- Պատվերների որակի և քանակի համապատասխանության վերահսկում
- Գնումների և մատակարարնեի բազայի վարում
- Անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և հաշվետվությունների ներկայացում
- Պաշտոնից բխող այլ աշխատանքների կատարում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Նվազագույնը հինգ տարվա աշխատանքային փորձ, արտադրության ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է
- MS Office-ի գերազանց իմացություն
- Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ
- Մեծ ինֆորմացիայի հետ աշխատելու փորձ և ունակություն
- Արտադրանքի մեծ տեսականու հետ աշխատելու ունակություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը 09:00-18:00։
Աշխատավարձը պայմանագրային՝ կախված աշխատանքային փորձից և հմտություններից։
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) էլ. հասցեին։