
Մասսայական վարկերի վերադարձման բաժնի մասնագետ
INECOBANK CJSC
Հիմնական պարտականություններ.
- Խնդրահարույց վարկերի վերաբերյալ հեռախոսային բանակցությունների վարում
- Ժամկետանց պարտքերի վճարման հետ կապված հաճախորդի ֆինանսական հնարավորությունների ճշտում, անհրաժեշտ տեղեկատվության ստուգում
- Խնդրահարույց վարկերի վերականգնմանն ուղղված այլ միջոցառումների իրականացում
- Պոտենցիալ խնդրահարույց վարկերի բացահայտման ու կառավարման ուղղությամբ միջոցառումների իրականացում
Պահանջվող որակավորում.
- Բարձրագույն կրթություն` ցանկալի է տնտեսագիտության և ֆինանսների ոլորտներում
- 2+ տարվա աշխատանքային փորձ բանկային/ֆինանսական համակարգում
- Պարտքերի հավաքագրման ծրագրային համակարգերի իմացություն
- ՀՀ բանկային և ՀՀ քաղաքացիական օրենսդրության իմացություն
- Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
Գործարար որակներ և անձնային հատկանիշներ.
- Կոնֆլիկտային իրավիճակների լուծման և կանխման ունակություն
- Բանակցելու ունակություն
- Հաղորդակցման հմտություն
- Հետևողականություն
- Առողջ դատելու ունակություն
- Ժամանակի սղության պայմաններում աշխատելու ունակություն
Դիմելու ընթացակարգ.
Հետաքրքրված անձինք դիմելու համար կարող են սեղմել «Դիմել» կոճակը և լրացնել դիմում-հայտը մինչև ս.թ. հոկտեմբերի 12-ը:
"ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թվ. փետրվարի 7-ին: ԻՆԵԿՈԲԱՆԿԸ մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ` ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին:
Ինեկոբանկ" ՓԲԸ-ն առաջարկում է լայն հնարավորություններ այն ուսանողներին, սկսնակ և փորձառու մասնագետներին, որոնք ցանկանում են զարգանալ Հայաստանի առաջադեմ բանկերից մեկում՝ կողք կողքի աշխատելով բանկի հմուտ և արհեստավարժ անձնակազմի հետ, ունենալ մասնագիտական աճի, անձնական ու մասնագիտական զարգացման լայն հնարավորություններ:
Բանկն իր աշխատակիցների համար կազմակերպում է ներքին և արտաքին մի շարք դասընթացներ՝ միտված լինելով ապահովել շարունանական զարգացում։ Ինչպես նաև տրամադրում է աշխատավարձի տարեկան վերանայում, 13-րդ աշխատավարձ, բժշկական ապահովագրություն և մի շարք այլ բենեֆիթներ։
Միացիր Ինեկոթիմին, սկսիր կամ շարունակիր կարիերադ մեզ հետ, մեր կողքին։