Մասնաճյուղի մենեջեր
MaryClinic
Նկարագրություն
MaryClinic ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոնը իր նորաբաց մասնաճյուղի արդյունավետ գործունեությունը կազմակերպելու և զարգացնելու համար փնտրում է նախաձեռնող, կազմակերպված և փորձառու մենեջերի։Մասնաճյուղը գտնվում է նորակառույց Գրիբոյեդով պարկ թաղամասի առաջին հարկում՝ Գրիբոյեդով 17 հասցեում։
Պարտականություններ
- Մասնաճյուղի ամենօրյա աշխատանքի և ընդհանուր կարգուկանոնի կազմակերպում ու վերահսկում,
- Ադմինիստրատորի և կրտսեր բուժանձնակազմի աշխատանքի համակարգում և վերահսկում
- Բժիշկների աշխատանքային գրաֆիկների և հոսքերի արդյունավետ կազմակերպում,
- Սպասարկման որակի մշտական վերահսկում և կլինիկայի ստանդարտների պահպանման ապահովում,
- Բուժառուների հետ հարաբերությունների կարգավորում, կոնֆլիկտային իրավիճակների արագ և կառուցողական լուծում,
- Բուժառուներին բուժման և ֆինանսական պլանների ներկայացում, բանակցությունների վարում,
- Կլինիկայի ներքին բժշկական ծրագրի և CRM համակարգի վարման վերահսկում, հաշվետվությունների ներկայացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ կառավարման, թիմի համակարգման կամ սպասարկման որակի վերահսկման ոլորտում (բժշկական կամ ստոմատոլոգիական ոլորտի փորձը կդիտվի որպես մեծ առավելություն),
- Բանակցային հմտություններ, բուժման և ֆինանսական պլանները գրագետ ու համոզիչ ներկայացնելու ունակություն,
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի խոսակցական իմացություն՝ օտարերկրյա բուժառուների հետ ազատ շփվելու համար,
Հավելյալ նշումներ
- Մրցունակ ֆիքսված աշխատավարձ + արդյունքներից (KPI) կախված բոնուսային համակարգ,
- Կլինիկայի բոլոր ծառայություններից օգտվելու 20% զեղչ ինչպես աշխատակցի, այնպես էլ նրա անմիջական ընտանիքի անդամների համար,
- Զարգացում և թիմ. Մասնագիտական դասընթացների և վերապատրաստումների հովանավորում կլինիկայի կողմից, կորպորատիվ թիմբիլդինգներ և աջակցող աշխատանքային միջավայր,
- 6-օրյա աշխատանքային շաբաթ (երկուշաբթիից շաբաթ)՝ հերթափոխային գրաֆիկով՝ 10:00-19:00 և 12:00-21:00
"MaryClinic"-ը ժամանակակից ստոմատոլոգիայի, իմպլանտոլոգիայի և էսթետիկ բժշկության կենտրոն է: Բժշկական ոլորտում է արդեն 23 տարի: Ունի երկու մասնաճյուղ՝ Երևանում և Մարտունիում։ Երևանում՝ Կոմիտաս պողոտայում շուտով կբացվի նաև կլինիկայի 3-րդ մասնաճյուղը։
Կլինիկան համալրված է մասնագիտական ժամանակակից տեխնիկայով (համակարգչային տոմոգրաֆ, Zumax ատամնաբուժական մանրադիտակներ, ներբերանային սկաներ, 3D պրինտեր, թվային ռենտգեն՝ RVG, ZOOM 4, ցենտրիֆուգեր), ինչը թույլ է տալիս աշխատանքում ապահովել առավել արդյունավետ և որակյալ մոտեցումներ:
Ունի սեփական թվային ատամնատեխնիկական լաբորատորիան (CAD/CAM, CEREK, արտաբերանային սկաներ )։
Կլինիկայի թիմում աշխատում են ավելի քան 35 մասնագետներ ՝ իմպլանտոլոգներ, օրթոպեդներ, օրթոդոնտներ, թերապևտներ, մանկական ստոմատոլոգ, բուժքույր-ասիստենտներ, ուղեկցող մենեջերներ, տեխնիկներ, մարքետինգի բաժին։
Մեր մասնագետները մշտապես մասնակցել ու մասնակցում են տեղական և միջազգային համագումարների ու կոնֆերանսների՝ կատարելագործելով իրենց գիտելիքներն ու փորձը։
Կլինիկայում մատուցվում են միայն բարձրորակ ծառայություններ․ ատամների էսթետիկ ռեստավրացիաներ, վինիրներ, լյումինիրներ, ամբողջական և ցիրկոնային կերամիկաներ, փափուկ հյուսվածքների և ոսկրային պլաստիկաներ, All on 4, All on 6 իմպլանտացիաներ, ատամներ 1 օրում՝ իմպլանտների անմիջական ծանրաբեռնմամբ ։