Մասնաճյուղի մենեջեր
Paul Armenia
Նկարագրություն
Միջազգային ճանաչում ունեցող PAUL Armenia ընկերությունն իր պրոֆեսիոնալ թիմին միանալու համար աշխատանքի է հրավիրում փորձառու և պատասխանատու մասնաճյուղի մենեջերի, ով իր փորձով կնպաստի մասնաճյուղի զարգացմանը:
Եթե Ձեզ հետաքրքրում է ոչ միայն ղեկավարել, այլ ստեղծել, հարստացնել ձեր փորձը ֆրանսիական մշակույթով ու նոր հմտություններով, միացիր Paul Armenia-ին՝ ուր համաշխարհային բրենդը ստեղծում է պատմություն:
Պարտականություններ
- Համակարգել և կառավարել սրճարանի/ռեստորանի օպերացիոն դաշտը,
- Կազմակերպել պատվերների գրանցման և ներմուծման գործընթացը,
- Ապահովել սպասարկման բարձր ստանդարտների և ներքին կանոնակարգերի պահպանում,
- Օպերատիվ ու արդյունավետ արձագանքել հյուրերի հարցերին, առաջարկներին և բողոքներին՝ ապահովելով նրանց գոհունակությունը,
- Հետևողական լինել ռեստորանի գույքի և սարքավորումների տեխնիկական վիճակին,
- Պարբերաբար ստուգել սպասարկող անձնակազմի համապատասխանությունը աշխատանքին,
- Կազմակերպել և վերահսկել սպասարկող անձնակազմի աշխատանքային գրաֆիկները, կարգապահությունը,
- Վերահսկել ապրանքների և անհրաժեշտ պարագաների առկայությունը, մասնակցել մատակարարումների կազմակերպմանը,
- Հետևել աշխատանքային և սպասարկվող տարածքի մաքրությանը,
- Ընդունել օրվա առևտրի ամփոփ հաշվարկը,
- Աջակցել նոր աշխատակիցների ընտրության, ադապտացման և վերապատրաստման գործընթացներին, վերապատրաստել թիմին Paul ստանդարտների համաձայն:
Պահանջներ
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ սրճարանի/ռեստորանի մենեջերի կամ ղեկավար պաշտոնում,
- Թիմ ղեկավարելու և արդյունավետ կազմակերպելու հմտություններ,
- Բարձր հաղորդակցման և միջանձնային հարաբերություններ կառուցելու կարողություն,
- Արագ որոշումներ կայացնելու և խնդիրներ լուծելու ունակություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Ռեստորանային օպերացիոն գործընթացների լավ իմացություն,
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացությունը պարտադիր է,
- Համակարգչային հիմնական ծրագրերի իմացություն, ռեստորանային IIKO ծրագրով աշխատելու փորձը պարտադիր է,
- Նախաձեռնողականություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6 - օրյա աշխատանքային գրաֆիկ։
Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը կամ զանգահարեք նշված հեռախոսահամարով ժամը 10:00-17:00։
«PAUL»-ը հիմնադրվել է հեռավոր 1889 թվականին՝ հիմքում ունենալով ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթները։ Սկզբնապես գործելով որպես ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ` հետագայում այն ընդլայնվել է որպես խանութ, ապա սրճարան-ռեստորան։ Ներկայումս «PAUL International»-ը ղեկավարում են «PAUL»-ի հիմնադիր Ֆրանսիս Հոլդերի 4-րդ եւ 5-րդ սերունդները, որոնք անձամբ են հետևում ողջ գործընթացին՝ հացահատիկի ընտրությունից մինչև հաճախորդներին մատուցում։ «PAUL»-ը ներկայացվածություն ունի 34 երկրում և 620 խանութ ամբողջ աշխարհում։ Հայաստանում 2022թ:-ից գործում է «PAUL» ռեստորան և խանութներ՝ ունենալով 7 մասնաճյուղ մայրաքաղաք Երևանում՝ բերելով մշակույթի նոր մակարդակ և որակ հայկական շուկա։