Get our free app. It won't take up space on your device

Մասնաճյուղի կառավարիչ (Վանաձոր)

"MOGO" UCO LLC

City: Vanadzor
Employment type: Full Time
Industry: Executive, Upper Management
Deadline:
5/17/2021
Job posting has expired

Նկարագրություն

Ընկերությունը փնտրում է բարձր մոտիվացիա ունեցող, նորարար, գերազանց կազմակերպչական, նախաձեռնողական, հաղորդակցման հմտություններ ունեցող թեկնածուի ՛՛Վանաձոր՛՛ մասնաճյուղի ընթացիկ գործունեության ղեկավարման ու վերահսկման ապահովման համար։ Մասնաճյուղի կառավարիչը պատասխանատու է Ընկերության ապրանքանիշի ու ծառայությունների պատշաճ ներակայացման, հաճախորդների ներգրավման աշխատանքների, արդյունավետ և համալիր սպասարկման ապահովման և նշված գործընթացներին առնչվող ընթացիկ խնդիրների կարգավորման համար:

Պարտականություններ

  • Մասնաճյուղի ընթացիկ աշխատանքների կազմակերպում, կոորդինացնում, ղեկավարում, մասնաճյուղի թղթակցության վերահսկում և ըստ նշանակության տեղաբաշխում,
  • Հաճախորդների արդյունավետ սպասարկման ապահովում, հաճախորդների սպասարկման որակի նկատմամբ վերահսկողության իրականացում, 
  • Ընկերության վարկային գործառնությունների համապատասխանության ապահովում Ընկերության կողմից սահմանված  նպատակներին, ռազմավարությանը և ՀՀ օրենսդրության պահանջներին, 
  • Մասնաճյուղի վարկային պորտֆելի կառավարում, դրա արդյունավետության բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացում, 
  • ՀՀ օրենսդրության, Ընկերության ներքին իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան՝ իր իրավասության շրջանակներում այլ գործառույթների իրականացում՝ անմիջական ղեկավարի հանձնարարությամբ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ տեխնիկական ոլորտներում, 
  • Առնվազն 3 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում, որից 1-ը՝ ղեկավար պաշտոնում,
  • Բանկային/վարկային օրենսդրության իմացություն,
  • Կառավարման և կազմակերպչական գերազանց հմտություններ, 
  • Բիզնես հաղորդակցման էթիկա, բանակցային գերազանց հմտություններ, 
  • Խնդիրները և իրավիճակները համակարգված ձևով վերլուծելու կարողություն, ռազմավարական մտածողություն, ֆինանսական ռիսկերը գնահատելու կարողություն,
  • Լարված պայմաններում արագ կողմնորոշվելու կարողություն, 
  • Համակարգչային ծրագրերի իմացություն, MS Office (LSoft-ի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն),
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզվի լավ իմացություն:

Հավելյալ նշումներ

Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: 

Company օverview
address
Address
Վարդանանց 18/2, 4,5,6 տարածքներ
Phone
Phone
+374 12 700 700
Մոգոն հանդիսանում է` Mogo Finance SA խմբի անդամ, որը հիմնադրվել է 2012 թ-ին: Մենք գործում ենք Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Վրաստանում, Ռումինիայում, Բուլղարիայում, Մոլդովայում և այլ երկրներում: Մենք սպասարկել ենք ավելի քան 100.000 հաճախորդ և տրամադրել՝ ավելի քան 100 միլիոն եվրո վարկ: Մոգոն տրամադրում է վարկեր ավտոմեքենայի գրավադրմամբ, ավտոմեքենայի ձեռք բերման համար, ինչպես նաև սպառողական վարկեր։
See more

Spread the word! Share this job on social media