Get our free app. It won't take up space on your device

Մարքեթոլոգ (SMM, կայքի զարգացում)

GDC dental shop

Location: Yerevan
Employment type: Full Time
Industry: Marketing, Advertising, PR
Deadline:
9/6/2026

Նկարագրություն

<<Գեղամա>> ընկերությունը փնտրում է էներգիայով լի և նախաձեռնող մարքեթոլոգի, ով կզբաղվի մեր բիզնեսի սոց․ մեդիա էջերի կառավարումով և կայքի զարգացման աշխատանքներով։

Պարտականություններ

  • Սոցիալական ցանցերի կոնտենտ պլանավորում և կառավարում (Facebook, Instagram և այլն),
  • Գովազդային արշավների ստեղծում և կառավարում (Targeting, Ads Manager),
  • Կայքի բովանդակության թարմացում և օպտիմալացում,
  • Տեքստ գրելու և ստեղծագործական մոտեցման հնարավորություն։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ մարքեթինգի, հաղորդակցությունների կամ հարակից ոլորտներում,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ՝ մարքեթինգի ոլորտում,
  • Գերազանց հաղորդակցման և ստեղծագործական մտածողության հմտություններ,
  • Թիմային աշխատանքի հմտություններ և ժամանակի կառավարման ունակություն,
  • Թվային մարքեթինգի գործիքների և սոցմեդիայի հարթակների իմացություն,
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքը ամբողջ դրույքով է։
  • Ուսանողների դիմումները չեն դիտարկվում։
Company օverview
address
Address
ք.Երևան Աբովյան 34 ա
address
Number of employees
1-15

GDC (Gegama Dental Company) ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին և հանդիսանում է ստոմատոլոգիական նյութեր և սարքավորումներ արտադրող համաշխարհային ընկերությունների բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերությունն առաջարկում է ոլորտի պահանջներին համապատասխան ապրանքների ամբողջական տեսականի: GDC-ն պաշտոնական ներկայացուցիչ է այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Nobel Biocare, AlphaBioTec, KAVO, DÜRR Dental, Amann Girrbach, Planmeca Oy, Admetec, Strauss&Co և այլն: Մենք անդադար հետևում ենք համաշխարհային ստոմատոլոգիական շուկայում առկա նոր միտումներին և տեխնոլոգիաներին և ընդլայնում ենք մեր արտադրանքի տեսականին, որպեսզի բոլոր նորագույն տեխնոլոգիաները ժամանակին հասանելի դարձնենք Հայաստանի ստոմատոլոգներին և ատամնատեխնիկներին:

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media