Մարքեթոլոգ
YELL.am
Նկարագրություն
YELL.am-ը փնտրում է մարքեթոլոգ՝ հաճախորդների հետ կապի և սպասարկման բաժնում։
Պաշտոնի հիմնական նպատակն է սպասարկել YELL.am-ի գործող հաճախորդներին, ապահովել նրանց տրամադրած նյութերի ճիշտ և արդյունավետ ներկայացումը YELL-ի թվային հարթակներում, տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն և հետևել հաճախորդների էջերի արդյունավետությանը։
Մասնագետը պետք է կարողանա հասկանալ հաճախորդի բիզնեսի առանձնահատկությունները, ճիշտ կազմակերպել տրամադրված նյութերը և ապահովել դրանց պատշաճ ներկայացումը YELL-ի հարթակներում։
իմնական պարտականություններ
-
Հաճախորդների հետ ամենօրյա հաղորդակցություն և սպասարկում,
-
հաճախորդներից տեքստային, լուսանկարային և տեսանյութերի նյութերի ստացում, մշակում և համակարգում,
-
YELL.am կայքում ընկերությունների էջերի բովանդակության տեղադրում, խմբագրում և թարմացում,
-
ծառայությունների, ապրանքների, հատուկ առաջարկների և այլ հրապարակումների տեղադրում,
-
Facebook և YELL-ի այլ թվային հարթակներում հրապարակումների իրականացում,
-
հաճախորդի YELL.am էջի դիտումների, ակտիվության և ընդհանուր արդյունավետության վերլուծություն,
-
էջերի և հրապարակումների բարելավման առաջարկների ներկայացում,
-
հաճախորդի գործունեության ուսումնասիրություն և համապատասխան կատեգորիաների, ծառայությունների ու բանալի բառերի ընտրություն,
-
SEO-ի հիմնական սկզբունքների կիրառում YELL.am էջերի բովանդակության մշակման ընթացքում,
-
AI գործիքների կիրառում՝ նյութերի մշակման, խմբագրման, վերլուծության և աշխատանքային գործընթացների արդյունավետության բարձրացման համար,
-
համագործակցություն վաճառքի, SMM, դիզայնի և տեխնիկական թիմերի հետ։
Պահանջվող գիտելիքներ և հմտություններ
-
Թվային մարքեթինգի հիմնական սկզբունքների իմացություն,
-
Facebook և Instagram հարթակների հետ աշխատելու հմտություն,
-
բովանդակություն խմբագրելու և համակարգելու կարողություն,
-
գրագետ հայերեն գրավոր և բանավոր խոսք,
-
ցանկալի է ռուսերենի և անգլերենի իմացություն,
-
SEO-ի վերաբերյալ հիմնական գիտելիքներ,
-
AI գործիքների, մասնավորապես ChatGPT-ի և նմանատիպ հարթակների կիրառման հմտություն,
-
հաճախորդների հետ ճիշտ և արդյունավետ հաղորդակցվելու կարողություն,
-
տվյալների և էջերի արդյունավետության վերլուծության հմտություն,
-
համակարգչային և առցանց գործիքների հետ արագ աշխատելու ունակություն։
Անձնական հատկանիշներ
Փնտրում ենք հաղորդակցվող, պատասխանատու և կազմակերպված մասնագետի, ով կարող է միաժամանակ աշխատել հաճախորդների հոսքի հետ, ուշադրություն դարձնել մանրուքներին և ապահովել հաճախորդների նյութերի ժամանակին ու ճիշտ հրապարակումը։
(դիտարկում ենք միայն հեռակա կրթաձևով սովորող կամ ավարտական կուրսերի ուսանողներ)
Հավելյալ նշումներ
Աշխատանքը գրասենյակային է։
Աշխատում ենք շաբաթական 6 օր։
Աշխատավարձը 150000 սկած աճող
YELL.am-ը՝ ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ, բիզնես պորտալ և տեղեկատվական համակարգ է, որը Հայաստանում գործող կազմակերպություններին տրամադրում է ինքնակառավարվող բիզնես էջ և ապահովում այցելություններ, դիտումներ, զանգեր ․․․․ և մի շարք թվային մարքեթինգի գործիքներ։
Հիմնադրվել է 2009 թվականին և համարվում է առաջատարներից մեկը իր բնագավառում:
Մոտ 70000 գրանցված կազմակերպություններ, մոտ 6000 համագործակցություն։