
Մարքեթոլոգ
MG Group
Նկարագրություն
MG սուպերմարկետների ցանցը աշխատանքի է հրավիրում փորձառու մարքեթոլոգի։
Պարտականություններ
- Շուկայի ուսումնասիրություններ, վերլուծություն, հաշվետվությունների ներկայացում,
- Գործընկերների հետ բանակցություններ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային համապատասխան առնվազն 2 տարվա փորձ,
- Հաղորդակցության գերազանց հմտություններ,
- Արդյունավետ բանակցություններ վարելու կարողություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09։00-18։00, շաբաթ՝ 09։00-14։00։
«MG» գրուպը հիմնադրվել է 2003 թ.-ին:
Մենք արդեն ունենք 24 MG սուպերմարկետի և 10 MG լավաշների ցանց, MG Toys խաղալիքների խանութ:
MG-ն ունի մի քանի արտադրություն՝ «MG Sweet», «MG հաց», «MG Food» կիսաֆաբրիկատներ, ինչպես նաև աղցաններ, պիցցայի և աջարական խաչապուրու խմորներ:
Մեր առաքելությունն է սպառողին ներկայացնել ճկուն գնային քաղաքականություն, թարմ և որակյալ արտադրանք, պահպանել բարեխիղճ սպասարկումը, և խթանել ապրանքների մատչելիությանը։ Տարիների ընթացքում գրանցված հաջողությունները ապացուցում են մեր հավատարմությունը հաճախորդների նկատմամբ։
«MG GROUP»-ն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի Ձեզ ապահովի որակյալ արտադրանքով:
Careers@mgsupermarket.am