Մարքեթինգի օգնական (Marketing Assistant)
Lady Zone
Նկարագրություն
Lady Zone-ը փնտրում է ակտիվ, հաղորդակցվող և նախաձեռնող մարքեթինգի օգնականի՝ մեր թիմին միանալու համար։
Պարտականություններ
-
Բլոգերների և ինֆլուենսերների որոնում, կապի հաստատում և համագործակցությունների կազմակերպում։
-
Influencer Marketing արշավների համակարգում՝ բանակցություններից մինչև բովանդակության հրապարակում։
-
Գործընկերների հետ հեռախոսային և գրավոր հաղորդակցություն, հանդիպումների կազմակերպում։
-
Համագործակցության պայմանների քննարկում և բանակցությունների վարում։
-
Գովազդային նախագծերի և մարքեթինգային արշավների կազմակերպչական աջակցություն։
-
Ընթացիկ աշխատանքների վերահսկում և արդյունքների ամփոփում։
Պահանջներ
-
Մարքեթինգի, SMM-ի, PR-ի կամ հարակից ոլորտում առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ (նախընտրելի՝ մինչև 1 տարի կամ ավելի)։
-
Influencer Marketing-ի և սոցիալական հարթակների աշխատանքի իմացություն։
-
Հաղորդակցման և բանակցություններ վարելու լավ հմտություններ։
-
Գրագետ բանավոր և գրավոր հայերեն։
-
Կազմակերպվածություն, պատասխանատվության զգացում և նախաձեռնողականություն։
-
Միաժամանակ մի քանի առաջադրանք կառավարելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք՝
-
Աշխատանք զարգացող և դինամիկ թիմում։
-
Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն։
-
Հետաքրքիր մարքեթինգային նախագծերի մասնակցություն։
-
Աշխատավարձ՝ քննարկման արդյունքում։
Zone հոլդինգը մեծ ընկերություն է, որի մեջ ներառված է - Lady zone հատուկ կանանց և աղջիկների համար մարզասրահների ցանցը, Sun bath zone-ը ` արևայրուքի լավագույն վայրը աղջիկների և երեխաների համար, - Roof zone կոկտեյլ բառը, որտեղ մարդիկ կարող են անցկացնել իրենց միջոցառումները և ժամանցը: