Մարքեթինգի մասնագետ
Dzilli Group LLC
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում մարքեթինգի մասնագետի, ով կհամակարգի ընկերության մարքեթինգային գործունեությունը և կաջակցի մարքեթինգային ռազմավարությունների մշակման ու իրականացման գործընթացին։
Պարտականություններ
- Կազմակերպության սոցհարթակների (Facebook, Instagram, LinkedIn) ընթացիկ կառավարում՝ ներառյալ բովանդակության պլանավորում, ստեղծում և հրապարակում,
- Կայքի բովանդակության պարբերական թարմացում՝ նորությունների, ծառայությունների, ինչպես նաև նոր առաջարկների վերաբերյալ տեղեկատվության թարմացում,
- Կազմակերպության միջոցառումների լուսաբանում՝ ներառյալ նախապատրաստական աշխատանքներ, լուսանկարահանում և հրապարակումներ սոցհարթակներում,
- Մարքեթինգային արշավների և ակցիաների համար բովանդակության ստեղծում և մշակում,
- Դիզայներական նյութերի պատրաստման գործընթացի կազմակերպում,
- Սոցհարթակների ակտիվության մոնիթորինգ, տվյալների վերլուծություն, հաշվետվությունների կազմում և զարգացման առաջարկների ներկայացում։
Պահանջներ
- Բարձագույն կրթություն մարքեթինգի, գովազդի, հասարակայնության հետ կապերի, հաղորդակցության, բիզնեսի կամ այլ հարակից ոլորտում,
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում,
- Թվային մարքեթինգի և վեբ վերլուծության սկզբունքների, գործիքների (Facebook Ads, Google Ads, Google Analytics) և մեթոդների իմացություն․
- Հայերենի, ռուսերենի, անգլերենի գերազանց իմացություն,
- Վերլուծական մտածողություն, ուշադրություն մանրուքների նկատմաբ և ճշտապահություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր` 5-օրյա՝ 09:00-18:00
Աշխատավայր` Գետարգել (Առինջ մոլի հարևանությամբ), 2րդ փողոց , 2րդ փակուղի 2
Ձիլլի գրուպ ընկերությունն իր հիմնադրման օրվանից մինչ օրս ծավալել է գործունեություն, որի ընթացքում ձևավորել է ծանր և շինարարական տեխնիկայի հետ կապված խնդիրների համալիր լուծումների պրոֆիլ: Անմասն չի մնացել նաև մարդատար և կոմերցիոն նշանակության տրանսպորտի սպասարկումը:
Ձիլլի գրուպը հիմնադրվել է 2006 թվականին: Այն հիմնականում իրենից ներկայացնում էր փոքր ավտոտեխսպասարկման կետ: Միաժամանակ , հիմք է դրվում մի շարք միջազգային հեղինակավոր ապրանքանիշերի հետ գործարար համագործակցությանը, որն աստիճանաբար ընդլայնում է իր տեսականին և աշխարհագրությունը: Առաջին պաշտոնական դիստրիբյուտոր գործընկերն էր աշխարհում հայտնի յուղ արտադրող շվեդական Statoil ապրանքանիշը/2010թ/:
Այնուհետև պաշտոնական ներկայացուցիչների ցանկը համալրում են համաշխարհային հնչեղություն վայելող մի շարք ապրանքանիշեր, որոնք են Alco filters, Graco, Bahco:
Գործունեության զարգացման ընթացքում Ձիլլին մուտք է գործում հանքարդյունաբերության և շինարարության սեգմենտ որպես պահեստամասերի և յուղերի մատակարար/2013-2014թթ/:
Համագործակցության շրջանակներն ընդլայնվում են նոր գործընկերներով , ինչպիսիք են USCO-ITR , BYG, COSTEX Tractor Parts,Sir Meccanica որոնք հանդիսանում են ծանր տեխնիկայի պահեստամասեր և սարքավորումներ արտադրողներ:
2016-ին Statoil-ը միավորվում է գերմանական Fuchs ընկերությանը, արդյունքում Ձիլլին դառնում է Fuchs-ի պաշտոնական ներկայացուցիչը մինչ օրս, որն իր հսկայական տեսականու շնորհիվ հանդիսացավ ընկերության գործունեության հիմնական շարժիչ ուժերից մեկը:
Հաջորդիվ հիմնական գործընկերների ցանկը համալրվում է ամերիկյան Donaldson, հոլանդական Magna Tyres ապրանքանիշերով:
2020 թվականին ձեռք է բերվում այս նոր տարածք, որը ներառում է գրասենկայակին տարածքներ, զգալի մեծության սպասարկման կենտրոն, պահեստային տարածքներ, լոգիստիկ և տեխնիկական ենթակառուցվածքներ:
Ընկերության համար շրջադարձային էին Hitachi, Manitou, Sullair ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչ դառնալը:
Հիմնադրման օրվանից մեծացնելով առաջարկվող ապրանքների տեսականին այժմ ընկերությունը ներկայացնում է ավելի քան 17 ապրանքանիշ։