Get our free app. It won't take up space on your device

Մարքեթինգի մասնագետ

Sovrano

Location: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior
Industry: Marketing, Advertising, PR
Deadline:
12/10/2025

Նկարագրություն

"Սովռանո" Ընկերությունը համալրում է իր թիմը և աշխատանքի հրավիրում փորձառու մարքեթինգի մասնագետների։

Պարտականություններ

  • Կազմել և հաստատման ներկայացնել մարքեթինգային երկարաժամկետ և կարճաժամկետ պլաններ,
  • Թիմի հետ համագործակցելով՝ ստեղծել որոշակի ապրանքանիշերի առաջխաղացման մարքեթինգային ռազմավարություն,
  • Իրականացնել մարքեթինգային հետազորություններ,
  • Ապրանքանիշերի ղեկավարների հետ համատեղ մշակել թրեյդ մարքեթինգի պլաններ, ներդնել ապրանքանիշների ցուցադրության չափանիշները
  • Սերտ համագործակցել թվային մարքեթինգի մասնագետի հետ,
  • Կազմակերպել գովազդային արշավներ,
  • Պատրաստել ընկերության պրոմո նյութերը, այդ թվում` դիզայն, տեքստերի/կոնտենտի պատրաստում և տպագրության կազմակերպում,
  • Ստուգել հրապարակմանը ենթակա բոլոր տեքստերը և բացառել վրիպակները

Պահանջվող որակավորումներ

  • Տվյալ ոլորտում բարձրագույն կրթություն և/կամ դասընթացների մանակցություն,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում,
  • Պատկերացում մարքեթինգի բոլոր ուղղություններից՝ մասնավորապես թրեյդ մարքեթինգ,
  • Ռուսերենի և Անգլերենի լավ իմացություն,
  • Մարքեթինգային կիրառական գործիքների, տեխնիկաների և գովազդային խողովակների իմացություն,
  • Շուկայի ուսումնասիրման գործիքակազմի տիրապետում,
  • Հաղորդակցման հմտություններ՝ գրագետ գրավոր և բանավոր խոսք, ներկայացման հմտություն,
  • Ստեղծարարություն
  • Սովորելու ցանկություն,
  • Ժամանակի կառավարման հմություն,
  • Վերջնաժամկետներին հետևելու ունակություն,
  • Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն,
  • Թիմում աշխատելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա աշխատանքային շաբաթ՝ երկուշաբթիից ուրբաթ ներառյալ, 09։00-18։00։

Առավելություններ

  • Բժշկական ապահովագրություն,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Հմտությունները կատարելագործելու հնարավորություն,
  • Առողջ և թիմային աշխատանքային միջավայր,
  • Մրցունակ աշխատավարձ,
  • Կորպորատիվ միջոցառումների մասնակցություն,
  • Անվճար ավտոկայանատեղի։
Company օverview
address
Address
Ա․ Միկոյան 37/7
address
Number of employees
151-500

Մենք Հայաստանում գործող խոշոր ներմուծող ընկերություն ենք, որը մասնագիտացված է ալկոհոլային խմիչքների, սուրճի, թեյի, քաղցրավենիքի, բարձրորակ սննդամթերքի, ինչպես նաև տնտեսական ապրանքների ներմուծման և մատակարարման ոլորտում։

«Սովռանո»-ում մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ապրանք պետք է պատմի իր իսկ յուրահատուկ պատմությունը՝ իր երկրից, մշակույթից և համից։
Հենց այդպես ենք մենք ընտրում մեր գործընկերներին՝ վստահ լինելով, որ Հայաստան ենք ներմուծում բացառապես բարձր որակի, համաշխարհային չափանիշներին համապատասխանող ապրանքներ։

Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր: Այդ ժամանակ դեռևս Հայաստանում դիստրիբուցիայի համակարգ չկար, և վաճառքը հիմնականում իրականացվում էր երկու մեծածախ շուկաներից՝ Սուրմալու և Մալաթիա։

Մենք հանդիսանում ենք Հայաստանում մի շարք միջազգային ճանաչում ունեցող բրենդների պաշտոնական ներկայացուցիչը։

  • Քաղցրավենիքի ներմուծման ոլորտում մենք ներկայացնում ենք հետևյալ միջազգային բրենդները՝ Sorini, Lacasitos, MARK SEVOUNI, Feletti, Balconi, Anthon Berg, Славянка, Duc do, LOTTE, ROSHEN, YEREVAN CHOCOLATE, Sonuar, Сладонеж, Grona, АВК, b&b, Caffarel, Хабев Бисквитная Фабрика․
  • Օղու ներմուծման ոլորտում մենք ներկայացնում ենք համաշխարհային ճանաչում ունեցող հետևյալ բրենդները՝ GANCIA, NEMIROFF, MAMONT, VALHALLA, MUJA, RUSSIAN STANDARD, Alcohol Siberian Group, G & J Distillers, Staritsky Levitsky, ROUST, SAZERAC, NALS MARGREID, SIBERIAN EXPRESS, FIREBALL․
  • Պարենային ապրանքների ոլորտում մենք համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ DELVERDE, CAPUTO, Gorofalo, SACLA, VIRGILO, sterilgarda.
  • Մենք հանդիսանում ենք Unilever ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ Scala, ЧЕРНЫЙ ЖЕМЧУГ, Бархатные ручки, Cто рецептов красоты, Лесной Бальзам, ЧИСТНАЯ ЛИНИЯ.
  • Սուրճի և թեյի ոլորտում մենք համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ Illy, Dilmah, DAMMANN

Հենվելով որակի, վստահելիության և գերազանցության սկզբունքների վրա՝ մենք նպատակ ունենք հայ սպառողին տրամադրել միայն լավագույնը՝ աշխարհի առաջատար արտադրողներից։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Business trips
Business trips
Trainings
Trainings
Free parking
Free parking
Company car
Company car
No dress code
No dress code

Spread the word! Share this job on social media