
Մարքեթինգի մասնագետ
VAK METAL LLC
Նկարագրություն
"Վակ Մետալ" ընկերությանը անհրաժեշտ է մարքեթինգի մասնագետ։
VAK Metal-ը փնտրում է մարքեթինգի մասնագետ, ով կհամակարգի ընկերության մարքեթինգային գործունեությունը և կաջակցի մարքեթինգի ղեկավարի ռազմավարությունների մշակման և իրականացման գործում:
Պարտականություններ
- Պլանավորել, կազմակերպել թվային մարքեթինգի արշավներ,
- Կառավարել կորպորատիվ առցանց ռեսուրսները (կայք, սոցիալական մեդիա),
- Կտիրապետի ՍՄՄ գործիքներին, կպատասխանի նամակներին։
Պահանջներ
- Առնվազն 1 տարվա համապատասխան փորձ մարքեթինգի ոլորտում,
- Կրթություն մարքեթինգի, գովազդի, հաղորդակցության ոլորտում,
- Հայերենի և անգլերենի գերազանց տիրապետում, ռուսերենի լավ տիրապետում. գերազանց գրավոր խոսքը կդիտվի որպես առավելություն,
- Թվային մարքեթինգի և վեբ վերլուծության սկզբունքների, գործիքների (Facebook Ads, Google Ads, Google Analytics) և մեթոդների իմացություն,
- MS Office ծրագրի տիրապետում (MS Word, Excel), գրաֆիկական ծրագրերի իմացություն (Adobe Photoshop, Adobe Illustrator, Canva, CapCut reel),
- Ստեղծարար մտածելակերպ և նախաձեռնողականություն:
Վակ Մետալը մետաղական արտադրանքի ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերություն է Հայաստանում, որը հիմնադրվել է 2005 թվականին եւ կարճ ժամանակում դարձել առաջատարներից մեկը հայաստանյան շուկայում:
Վակ Մետալը զբաղվում է միմիայն բարձրորակ մետաղական արտադրանքի ներմուծմամբ: Ռուսական, ուկրաինական, իրանական մետաղների ամենաորակյալ ու բազմազան տեսականին թույլ կտա սպառողին ընտրելու նախընտրած տեսակի ու չափերի մետաղական ապրանքներ ու կառուցվածքներ:
Հավատարիմ մնալով մեր կարգախոսին՝ «ոչ ազնիվ մետաղ՝ ազնիվ աշխատանք», ձեռք ենք բերել մեծաթիվ հավատարիմ հաճախորդներ, ինչն էլ մեր թիվ մեկ նվաճումն է: