
Մարքեթինգի մասնագետ
Ակվատեկ համալիր
Նկարագրություն
«Ակվատեկ» մարզաառողջարանային համալիրը աշխատանքի է հրավիրում մարքեթինգի մասնագետի։
Պարտականություններ
- Մարքետինգային արշավների մշակում և իրականացում՝ այդ թվում սոցիալական հարթակներում(FB, Instagram, TikTok)
- Մարքեթինգային հետազոտությունների իրականացում, տվյալների վերլուծություն
- Նոր հաճախորդների ներգրավմանն ուղղված միջոցառումների, ակցիաների մշակում
- Վաճառքի բաժնի հետ համատեղ հաճախորդների նախասիրությունների ուսումնասիրում, նոր առաջարկների և փոփոխությունների մշակում
- Միջոցառումների պլանավորում և կազմակերպում
- Հետաքրքիր կոնտենտի ստեղծում
- Գովազդային նյութերի ստեղծմանը մասնակցություն
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Մարքետինգի ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
- Թվային մարքեթինգի, SMM գործիքներնի տիրապետում
- Ստեղծագործական և կրեատիվ մտածելակերպ
- Հաղորդակցության գերազանց հմտություններ (գրավոր և բանավոր)
- Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
- Համակարգչային գիտելիքներ, Photoshop և MS Office ծրագրերին տիրապետում
- Բարձր մակարդակի ստեղծագործական, կազմակերպչական և բանակցությունների հմտություններ:
- Միաժամանակ մի քանի հանձնարարականի կատարման ճկունություն,
- Ժամանակի կառավարման հմտություններ:
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:
«Ակվատեկ» համալիրը Երևանում ստեղծված առաջին ժամանցային ջրայգին է՝ ֆիտնես ակումբով, SPA կենտրոնով ու հյուրանոցով, ինչը հնարավորություն է տալիս այցելել մեզ տարվա բոլոր եղանակներին և վայելել ջերմությունն ու ամառային շունչը: Մեր համալիրում ամեն ինչ նախատեսված է կատարյալ հանգստի համար: