Get our free app. It won't take up space on your device

Մարքեթինգի բաժնի պատասխանատու

Վենդա ՍՊԸ

City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior
Industry: Marketing, Advertising, PR
Deadline:
1/21/2022
Job posting has expired

Նկարագրություն

Խոշոր արտադրող և մի շարք միջազգային ընկերությունների ներկայացուցիչ հանդիսացող կազմակերպությունը փնտրում է մասնագետի՝ մարքեթինգի բաժնի պատասխանատուի թափուր հաստիքը համալրելու համար:

Պարտականություններ

  • Մարքեթինգային ռազմավարության նախագծում և մշակում:
  • Շուկայի մոնիթորինգի և վերլուծության իրականացում:
  • Շուկայի սեգմենտավորման, գնաառաջացման վերլուծության վերաբերյալ մարքեթինգային հետազոտությունների իրականացում, վաճառքի և իրացման ուղիների կանխատեսում, նոր շուկաների հայտնաբերում:
  • Գովազդային միջոցառումների անցկացման ռազմավարության մշակում, դրանց արդյունավետության գնահատում:
  • Ապրանքների վաճառքի առաջխաղացման ծրագրերի մշակում և վերահսկում վաճառքի բաժնի հետ:
  • Հաշվետվությունների կազմում:
  • Սպառողների պահանջմունքների դինամիկայի և միտումների ուսումնասիրություն:
  • Ընկերության էջերի կառավարում սոցիալական ցանցերում:
  • Հաստիքից բխող այլ աշխատանքների իրականացում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ հարակից ոլորտում,
  • Աշխատանքային փորձ՝ մարքեթինգի կամ հարակից բնագավառում պարտադիր է,
  • MS Office Excel-ի գերազանց իմացություն,
  • Հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի արպես առավելություն,
  • Ժամանակի կառավարման հմտություն,
  • Կրեատիվ և ճկուն մտածողություն,
  • Խնդիրների լուծման հմտություն,
  • Անձնական մեքենայի առկայությունը ցանկալի է, բացակայության դեպքում հնարավոր է տրամադրվի ընկերության կողմից:

Հավելյալ նշումներ

Աշխանտանքային գրաֆիկը՝ երկուշաբթիից շաբաթ, 09:00-18:00:

Աշխատավարձի չափը մրցակցային է՝ կախված թեկանծուի հմտություններից, փորձից և գիտելիքներից:

Company օverview
address
Address
Րաֆֆու 111/34
address
Number of employees
1-15

Վենդա ՍՊԸ-ն հիմնադրվել է 1999 թ.-ին: Զբաղվում է կանաչ սուրճի վերամշակմամբ և փաթեթավորմամբ, հանդիսանալով տվյալ բնագավառում առաջատար ընկերություններից մեկը ՀՀ-ում: Ընկերությունը սուրճի բարձրորակ հումք է ներկրում Նիկարագուայից, Կոլումբիայից, Ուգանդայից, Վիետնամից, Եթովպիայից, Ինդոնեզիայից և այլ երկրներից՝ առաջարկելով հատիկավոր և լուծվող սուրճի ամենամեծ ընտրանին ՀՀ-ում: Ձեռնարկությանը պատկանող «ՉԱՅԿՈՖՖ» սուրճի և թեյի մասնագիտացված խանութ-սրահներում բացի սուրճից ներկայացված են նաև Գերմանիայից ներկրված թեյերի և աքսեսուարների լայն տեսականի: Վենդա ՍՊԸ-ն հանդիսանում է նաև մի շարք հանրաճանաչ սուրճ և քաղցրավենիք արտադրող ընկերությունների միակ ներկայացուցիչը ՀՀ-ում, ինչպիսին են՝ «Tchibo» Գերմանիա, «Gullon» Իսպանիա, «Croco» Ռումինիա, «Roscafe» Ռուսաստան, «Davidoff» Շվեյցարիա, «Gunz», Ավստրիա, «Dori» Բրազիլիա , «Danesita» Պորտուգալիա, «Любимый Край» ՌԴ, «Milano» Լեհաստան, «Q - Chocolate» Բելգիա: Մենք վստահ ենք, որ ընկերության հաջողություններն ու բոլոր ձեռքբերումները իրականացվել են գործին նվիրված աշխատակիցների շնորհիվ: Մենք ցանկանում ենք, որ մեր թիմին միանան խելացի և նպատակասլաց մարդիկ, ովքեր ցանկանում են դառնալ իրենց գործի իսկական մասնագետներ:

See more

Spread the word! Share this job on social media