Get our free app. It won't take up space on your device

Մարքեթինգային նախագծերի մենեջեր

Zigzag

Location: Kentron, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Junior, Mid level
Industry: Marketing, Advertising, PR, Project, Product Management
Deadline:
11/20/2026

Նկարագրություն

«Զիգզագ» ընկերությունը փնտրում է մոտիվացված և կազմակերպված Մարքեթինգային նախագծերի մենեջերի, ով կհամակարգի ընթացիկ գովազդային արշավները, BTL ակտիվությունները և կապահովի թիմի ներսում օպերատիվ աշխատանքների անխափան իրականացումը:

Հիմնական պարտականություններ՝

  • Մեդիապլանավորում և բյուջեի բաշխում. Գովազդային արշավների համար մանրամասն մեդիապլանների մշակում, գովազդային խողովակների ճիշտ ընտրություն, բյուջեների նախնական բաշխում և դրանց արդյունավետության վերահսկում:
  • Գովազդային արշավների արտադրության կազմակերպում. Արշավների շրջանակներում արտաքին և ներքին գովազդի ողջ գործընթացի կազմակերպում, ներառյալ՝ տպագրական աշխատանքների պատվերն ու վերահսկումը, քաղաքային և մոլերի ԼԵԴ էկրանների տեսանյութերի տեղադրման համակարգումը, ռադիոգովազդի (ձայնագրությունների և եթերների) թողարկումն ու այլ ընտրված գովազդային ալիքների օպերատիվ ղեկավարումը:
  • BTL և պրոմո-արշավների կազմակերպում. Պրոմոտերների միջոցով տեղեկատվական բուկլետների, թռուցիկների և այլ գովազդային նյութերի բաժանման գործընթացի ամբողջական կազմակերպում, ժամանակացույցի ձևավորում և ընթացիկ վերահսկողություն:
  • Վաճառասրահների գովազդային կրիչների մոնիթորինգ. «Զիգզագ»-ի բոլոր վաճառասրահներում առկա գովազդային նյութերի, պաստառների, էկրանների և POS նյութերի (POSM) մշտական դիտարկում, թարմացումների համակարգում և ֆիրմային ոճի պահպանման վերահսկողություն:
  • Ներթիմային կազմակերպչական աշխատանքներ. Մարքեթինգի բաժնի ներսում առաջադրանքների (tasks) բաշխման կատարում, թիմի անդամների միջև հաղորդակցության սինխրոնիզացում և նախագծերի ժամկետների (deadlines) պահպանում:
  • Հաշվետվությունների պատրաստում . Իրականացված գովազդային արշավների, պրոմո-ակցիաների արդյունքների և ընթացիկ ծախսերի վերաբերյալ ամփոփիչ հաշվետվությունների և ռեփորթների պատրաստում:
  • Գործակալությունների և գործընկերների հետ կապ. Արտաքին տպարանների, պրոմո-գործակալությունների, այլ կապալառուների և գործընկեր բրենդների ներկայացուցիչների հետ աշխատանքների համակարգում, բյուջեների և արշավների կազմում, գնառաջարկների հավաքագրում:
  • Հաստիքից բխող այլ պարտականություններ. Անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարությունների իրականացում։ Հաստիքից բխող այլ պատվերների և աշխատանքների կատարում:

Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ՝

  • Բարձրագույն կրթություն (Մարքեթինգի, Կառավարման կամ հարակից ոլորտներում):
  • Մարքեթինգային նախագծերի կառավարման կամ BTL ակցիաների կազմակերպման աշխատանքային փորձ (կդիտվի որպես առավելություն):
  • Լեզուների գերազանց տիրապետում. Հայերենի, Ռուսերենի և Անգլերենի պարտադիր իմացություն (գրավոր և բանավոր գործարար հաղորդակցության համար):
  • Համակարգչային հմտություններ. Microsoft Office ծրագրերի պարտադիր տիրապետում հաշվետվությունների և աղյուսակների հետ աշխատելու համար:
  • Multi-tasking` մի քանի նախագծեր միաժամանակ և սահմանված ժամկետներում արդյունավետ կառավարելու ունակություն:
  • Բանակցային և միջանձնային հաղորդակցման բարձր հմտություններ:


Եթե հետաքրքրված եք աշխատանքով և համապատասխանում եք նշված պահանջներին, ապա կարող եք ուղարկել CV նշված էլ․ հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը։

Company օverview
address
Address
1 Hyusisayin Ave, office 18
address
Number of employees
151-500

Zigzag is an Armenia-based chain of electronics, household, kitchen, mobile, IT/TV appliances, and other household, kitchen accessories stores.

The company cooperates with leading international manufacturers. Zigzag offers its customers only official products.

https://www.facebook.com/ZigzagAM

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media